Հայերեն լեզվամտածողության ու աշխարհընկալման արմատավորման ու զարգացման նախագծեր, հայալեզու գրականության, թարգմանչական գործունեության խրախուսում, աջակցություն այս ոլորտի լավագույն ներկայացուցիչների մասնագիտական աճին
«Ծիլ»-ը «Ամրոց» ազգային զարգացման հիմնադրամի ծրագիրն է, որը խթանում է հայ պատանիների ստեղծագործական ներուժը՝ դարձնելով հայերենը մտածելու, ստեղծագործելու և ինքնաարտահայտման ժամանակակից լեզու։
Բացի ամենամյա մրցույթից, «Ամրոց» հիմնադրամը ժամանակ առ ժամանակ կազմակերպում է մեկանգամյա ստեղծագործական և հետազոտական մրցույթներ, որոնք խթանում են ազգային մտածողությունը, լեզվամտածողությունը և ինքնության վերարժևորումը։
Գավառ քաղաքի Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սոնա Զախարյանի հիշատակին նվիրված կրթաթոշակը նպատակ ունի աջակցել բարձր առաջադիմություն ունեցող, սակայն սոցիալապես անապահով ուսանողներին՝ խթանելով նրանց կրթական հնարավորությունները։
«Եկ նվագենք դաշնամուր» ինքնուսույց
2021 թ-ի դեկտեմբերին «Ամրոց» հիմնադրամ դրամական աջակցության և ReArmenia հարթակի հետ համագործակցությամբ լույս է տեսել Անի Բաղդասարյանի «Եկ նվագենք դաշնամուր» ձեռնարկը: Այն վերջին մի քանի տասնամյակներում հայերենով լույս տեսած նմանատիպ առաջին աշխատանքն է: Գիրքը հաստատվել է ԿԳՄՍՆ-ի կողմից որպես ուսումնական ձեռնարկ և կիրառվում է հանրակարթական դպրոցներում:
«Ականատեսի օրագիրը»
2025 թվականին «Ամրոց» հիմնադրամի գլխավոր հովանավորչությամբ և Newmag հրատարակչության կողմից լույս է տեսել Ծովինար Բարխուդարյանի «Ականատեսի օրագիրը» գիրքը։ Գրքում ներկայացված են 12 կանանց և հեղինակի վկայությունները, որոնք պատմում են պատերազմի, կորուստների, դիմակայության ու տոկունության մասին։ «Ականատեսի օրագիրը» փաստավավերագրական և գրական հուշերի ամբողջացում է։
«Հրաժեշտի աչքերը» պատմվածքների ժողովածու
2025 թվականին «Ամրոց» հիմնադրամի գլխավոր հովանավորչությամբ և Newmag հրատարակչության կողմից լույս է տեսել Հերմինե Ավագյանի «Հրաժեշտի աչքերը» պատմվածքների ժողովածուն։ Ժողովածուն ներկայացնում է պատերազմի հետևանքները, մարդկային ճակատագրերը, կարոտն ու լռությունը՝ հայացքների ու հիշողությունների միջոցով փոխանցված ցավն ու հույսը։