«Ամրոց» հիմնադրամ՝ գիտկացված ներդում ազգային զարգացման մեջ
Հիմնադրամ ստեղծելու գաղափարը ծնվեց 2020 թվականի 44-օրյա արցախյան պատերազմի օրերին, երբ Հայաստանից և Սփյուռքից մի խումբ համախոհներ միավորվեցին՝ աջակցելու իրենց հայրենակիցներին:
Ընդամենը մեկ տարի անց՝ 2021 թվականին սեպտեմբերի 23-ին, «Ամրոց» հիմադրամն արդեն իրականություն էր: Այդ դժվար օրերին ստեղծված աջակցությունն այսօր ուղղվում է վաղվան:
Մեր առաքելությունն է
«Ամրոց » հիմնադրամում գաղափարների ծնվում և իրականացում է` հանուն հայ ազգի ազատության և հարատևության։ Ոչ թե խոսքով, այլ իրական և շարունակական ծրագրերով աջակցում ենք այն նախաձեռնություններին որոք ուղղված են՝
Ազգային ինքնության պահպանմանը և տարածմանը
Կրթությանը՝ արմատներով և ապագայամետ
Ընտանիքի ու համայնքի ամրապնդմանը
Ազգային անվտանգությանը և կայունությանը:
Ամուր ապագայի համար մեր հիմնասյուներն են՝ լեզու, հավատք, հայրենիք և արժեքներ:
Միացիր մեզ
Արժեքները խոսքից գործի վերածող մեր թիմը տալիս է «ի՞նչ կարող եմ ես անել» հարցի պատասխանը: Լավ գործ սկսվում է նախ ցանկությունից, այսօր կարող եք դառնալ փոփոխության մասնիկ՝ ձեր միջոցներն ուղղելով թիրախային ծրագրերին։ Կարող եք ուսումնասիրել մեր արդեն գործող նախագծերն ու աջակցել դրանց զարգացմանը: Ունե՞ք գաղափար, որը կարող է ամրապնդել մեր արժեքները, զարգացնել կրթությունն՝ ի նպաստ հայրենիքի, մենք պատրաստ ենք ձեզ հետ քննարկել նախագիծը։ Միասին կկարողանանք ոչ միայն երազել ավելի լավ Հայաստանի մասին, այլև այն իրականություն դարձնել։ Մեր թիկունքում արդեն տասնյակ կայացած ծրագրեր են, աջակցեք կայացնել հաջորդ նախագիծը: Կարևոր է այսօր, որ կառուցենք մեր վաղը, այլ ոչ թե հարմարվենք պարտադրված իրողությանը:
«Ամրոց» հիմնադրամ՝ գիտկացված ներդում ազգային զարգացման մեջ Հիմնադրամ ստեղծելու գաղափարը ծնվեց 2020 թվականի 44-օրյա արցախյան պատերազմի օրերին, երբ Հայաստանից և Սփյուռքից մի խումբ համախոհներ միավորվեցին՝ աջակցելու իրենց հայրենակիցներին:
Ընդամենը մեկ տարի անց՝ 2021 թվականին սեպտեմբերի 23-ին, «Ամրոց» հիմադրամն արդեն իրականություն էր: Այդ դժվար օրերին ստեղծված աջակցությունն այսօր ուղղվում է վաղվան: