«Կրթությունը որպես ապագայի ամրոց. Հետևե՛ք Արամ Փախչանյանի «Կրթության տապան» շարքին»
«Ամրոց» հիմնադրամի համար կրթությունն այն անկյունաքարն է, որի վրա կառուցվում է հզոր և գիտակից հասարակություն։ Մենք հավատում ենք, որ միայն կրթված անհատներով կարող ենք ձևավորել առողջ հասարակություն, որը կապրի իր կերտած երկրում:
Այս տեսլականի կրողն ու տարածողն է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, կրթության փորձագետ Արամ Փախչանյանը։
Նրա հեղինակային «Կրթության տապան» հաղորդաշարը յուրօրինակ ուղեցույց է բոլոր նրանց համար, ովքեր փնտրում են ժամանակակից կրթության պատասխանները, քննարկում են համակարգային խնդիրներն ու առաջարկում զարգացման նոր տեսլականներ։
Փախչանյանը համոզված է, որ կրթությունը սկսվում է կյանքի առաջին օրվանից «Հենց ծննդյան օրվանից մինչև դպրոցական տարիքն է, որ ձևավորվում է երեխայի կրթական կարողությունների հիմնական համախումբը:
Հենց այդ տարիքում է, որ կանխորոշվում է, թե ինչ կրթական ճանապարհ կունենա երեխան՝ դպրոցում, բուհում և ինչ հաջողությունների կհասնի կյանքում: Մենք շատ հաճախ չունենք այս գիտակցումը և երեխային հանձնում ենք ընթացքին»,- նշել է նա:
Առավել մանրամասն ծանոթանանք տեսանյութում