ՀԱՏՈՒԿ
ՄՐՑՈՒՅԹՆԵՐ
«Ամրոց» հիմնադրամը կազմակերպում է նաև մեկանգամյա մրցույթներ, որոնք խթանում են լեզվի, ինքնության և ազգային մտածողության զարգացումը։
(2024)
«Գաղափարաբառ»
«Բառ գաղափար» գտնելու համար «Ամրոց» հիմնադրամը կազմակերպել էր մեկանգամյա մրցույթ: «Բառ գաղափար», որը մեկ բառով հավաքական ուժի և ազգային օրակարգի հիմնախնդիրը կամփոփեր: Ավելի քան 300 հայտից 238 համապատասխանել էին պահանջին: Ժյուրին չէր գտել այն միակ բառը, որը լիովին կբավարարեր սահմանված չափանիշների: Երեք գաղափարաբառեր արժանացան մրցանակի․
«Ոգեզէն» – Իշխան Գևորգյան
«Հայրենատեր» – Էլեն Ավանեսյան
«Ազատատենչ» – Արա Սարոյան
Իշխան Գևորգյանն իր մրցանակային ֆոնդը փոխանցել է համանուն կառույցին, որը նպաստում է Հայաստանում համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի կայացմանը։
(2024)
«Ձեռագիր հայրենիք»
«Ծիլ» ծրագրի հատուկ նախաձեռնություններից է, որտեղ ստեղծագործելու համար բարձացվել էր տարիքային շեմը: «Ամրոց»-ի նպատակն էր խրախուսել երիտասարդներին ուսումնասիրել և վերաիմաստավորել իրենց հայրենիքը՝ հետազոտելով ազգատոհմի առնվազն երկու սերնդի պատմությունը։ Մրցույթին հայտեր էին ներկայացրել լեզվագետներ, ազգագրագետներ, պատմաբաններ և պարզապես երիտասարդ ստեղծագործողներ։
Մասնակիցների աշխատանքները գնահատվել են ոչ միայն գրական արժեքի, այլև իրենց հետազոտական խորության և գաղափարային հարստության համար:
Հաղթողները են
1. Լանա Մելիքյան
2. Ինգա Թումանյան
3. Սոֆի Հակոբյան
Ուզո՞ւմ ես, որ նման նախաձեռնություններն ավելի հաճախ լինեն: Կատարիր ներդրում «Ամրոց» հիմնադրամում և աջակցիր հայոց լեզվի, հայրենիքի և ինքնության թարմացմանը։