Մեր Թիմը

Մեր առաքելությունը

Մեր արժեքները


Մեր թիմը

Մեր Թիմը​

Տարբեր մարդիկ, բայց մեկ նպատակ՝ Հայաստանի կայուն ապագայի կառուցում։

Հոգաբարձուներ

Տիգրան Բունիաթյան

Ձեռներեց, բարերար

Արամ Փախչանյան

Գործարար, կրթության
փորձագետ

Մանուկ Հերգնյան

Տնտեսագետ վենչուրային
ներդրող, տ.գ.թ

Կարեն սիմոնյան

Տնտեսագետ

ՄԵՍՐՈՊ ՔԱՀԱՆԱ ԱՐԱՄՅԱՆ

Հոգևորական, աստվածաբան

դավիթ փախչանյան

Ձեռներեց, բարերար

ԱՐԹՈՒՐ ԶՈՒՐԱԲՅԱՆ

Ձեռներեց, բարերար

Նունե մագոյան

Հասարակագետ

Աշխատակազմ

Անի Ղարաբաղցյան

Տնօրեն

«Ամրոց»-ին միացել եմ, քանի որ հավատում եմ իրական ու գործնական աշխատանքին, որն արվում է հենց այստեղ՝ Հայաստանում։ Ինձ ոգեշնչել է մեր հիմնադիրների և խորհրդի անդամների նվիրումը. նրանց փորձն ու տեսակը վստահություն են տալիս, որ մեր ծրագրերն ունենալու են տևական ու էական ազդեցություն։ Մեր նպատակը պարզ է՝ օգտակար լինել հայրենիքին իրական գործերով։

Անի Ղազարյան

Ծրագրերի ղեկավար

«Ամրոց» հիմնադրամին միանալը գիտակցված ընտրություն է, քանի որ հիմնադրամը կարևորում է կրթության այն մոդելը, որտեղ ստեղծագործ մտածողությունն ու նորարարությունը լրացման փոխարեն հիմք են։ Հիմնադրամի կրթական ծրագրերը՝ իրենց բովանդակությամբ, թեմատիկ ուղղվածությամբ և մեթոդաբանությամբ, ստեղծում են միջավայր, որտեղ պատանիները ձևավորում են իրենց ինքնությունը, զարգացնում ինքնարտահայտման կարողությունն ու ստեղծագործական մտածողությունը։

Հիմնադիրներ

Արման Սահակյան

Կարեն Սիմոնյան

Տիգրան Կարապետյան

Արամ Փախչանյան

Արթուր Զուրաբյան

Սերգեյ Սաֆարյան

Տիգրան Բունիաթյան

Մանուկ Հերգնյան

Կարո Սարգսյան

Տիգրան Ձիթողցյան

Դավիթ Փախչանյան

Գագիկ Ասատրյան

Հայկ Սաֆարյան

Հասմիկ Խաչատրյան

Նունե Մագոյան

Վահե Սարգսյան

Վարազդատ Կարապետյան

Արսեն Առաքելյան

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ սկզբունքով եք ընտրում ծրագրերը
«Ամրոց» հիմնադրամը ֆինանսավորում է այն նախագծերը, որոնք համապատասխանում են մեր չորս հիմնասյուներին՝
• հայրենիք
• լեզու
• հավատք
• արժեքներ
Նախագծերը պետք է նպաստեն ազգայինի զարգացմանը, ունենան երկարաժամկետ ազդեցություն և համապատասխանեն տվյալ տարվա բյուջեին։
Ովքե՞ր են ֆինանսավորում հիմնադրամի նախագծերը

Մեր ծրագրերը ֆինանսավորում են՝

• «Ամրոց»-ի հոգաբարձուների խորհրդի անդամները,
• Հայաստանից և Սփյուռքից գործարարներ ու բարերարներ,
• անհատներ, որոնք համակարծիք են մեր սկբուքների հետ և մեր արժեքների ընկերներն են։

Ցանկացած մարդ կարող է նվիրատվություն կատարել՝ ընդհանուր հիմնադրամին կամ կոնկրետ ծրագրին։

Եթե ծրագրի համար արդեն գումար ունեմ, կարո՞ղ եք օգնել մնացածը գտնել

Այո։ Եթե ձեր գաղափարը համահունչ է մեր առաքելությանը և չափանիշներին, կարող ենք աջակցել նաև համաֆինանսավորմամբ։ Դիմելու համար լրացրեք հայտը մեր կայքում։

Խնդրում ենք դիմել նախապես, քանի որ բյուջեն հաստատվում է տարեսկզբին։

Ովքե՞ր կարող են օգտվել հիմնադրամի ծրագրերից
Մեր ծրագրերից կարող են օգտվել․
• Հայաստանում և Սփյուռքում գործող ՀԿ-ները և հիմնադրամները,
• անհատներ, եթե նրանց գաղափարները բխում են մեր հիմնասյուներից։ ։
Ինչպե՞ս կարող եմ մասնակցել հիմնադրամի ծրագրերին

Կարող եք միանալ մեզ՝
• որպես հովանավոր,
• կամ որպես ծրագրի մասնակից։

Մեր ընթացիկ ու ավարտված նախագծերի մասին տեղեկացեք կայքում կամ սոցիալական ցանցերում։

Տիգրան Բունիաթյան

 Ձեռներեց,բարերար

44-օրյա պատերազմից հետո ակնհայտ դարձավ, որ հայության գլխին կախված է պետականության կորստի վտանգը։ Ապրելով պատմական հայրենիքից հեռու՝ առավել խորն ես զգում պատասխանատվությունը նրա հանդեպ: Համոզված եմ, որ հիմնադրամը կկարողանա նպաստել պետականության հիմքերի ամրապնդմանը:

Արամ Փախչանյան

«Ամրոց» հիմնադրամի  ՀԽ անդամ,
Կրթության փորձագետ

Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները փոխկապակցված են, և դրանց հաղթահարման միջոցն ազգի զորեղացումն է, առանց որի չեն լինի ամուր պետականություն և քաղաքացիական հասարակություն։ Ազգը միավորվում էիրական, բովանդակային և զարգացման մղող արժեքների շուրջ, և դրանց ամրապնդմանն ու տարածմանն է միտված «Ամրոց» հիմնադրամի գործունեությունը։ Այդպիսի գործին մասնակցելը մեծ պատիվ է ինձ համար։

 

Մանուկ Հերգնյան

«Ամրոց» հիմնադրամի  ՀԽանդամ,
Տնտեսագետ, վենչուրային ներդրող, տ.գ.թ.

«Ամրոցը» ծնվել է որպես մեր հավաքական պատասխանը Արցախյան երկրորդ պատերազմում կրած մեր ցավալի պարտությանը։

Կարեն Սիմոնյան

«Ամրոց» հիմնադրամի  ՀԽ անդամ,
Տնտեսագետ

Այս նախաձեռնությանը մասնակցելը մեծ պատիվ է և բացառիկ հնարավորություն՝ համեստ ներդրում բերելու մեր ազգի համար նոր իմաստներ ու ձգտումներ կերտելու գործում։

Մեսրոպ քահան Արամյան

«Ամրոց» հիմնադրամի ՀԽ անդամ,

Աստվածաբան, ուսուցիչ, հասարակական գործիչ

«Ամրոցի» գաղափարախոսությունը եւ գործունեությունը նվիրված է հայ ինքնության  վերաիմաստավորմանը եւ պահպանությանը: Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ միանալու և ներդրումը բերելու այս կարևոր առաքելությանը:

Դավիթ Փախչանյան

«Ամրոց» հիմնադրամի  ՀԽ անդամ, Գործարար, բարերար

Կարծում եմ, որ Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերները հոգատար քաղաքացուց ջանքեր են պահանջում նախևառաջ երեք ոլորտներում՝ անվտանգություն, կրթություն և այն արժեքների ամրապնդում, որոնց վրա պետք էխարսխված լինի մեր երազած երկիրը։

Արթուր Զուրաբյան

«Ամրոց» հիմնադրամի  ՀԽ անդամ,

Գործարար, բարերար

«Ամրոց» հիմնադրամի միջոցով հնարավորություն ընձեռվեց միանալու բարձր մասնագիտական կարողություններով օժտված անհատների թիմին, որն աշխատում է ազգային և քրիստոնեական արժեքների ամրապնդման ուղղությամբ։ Ինձ համար  պատիվ է և լավ հնարավորություն՝ իմ համեստ ներդրումն ունենալու նման մեծ և պատասխանատու գործում։

Նունե Մագոյան

«Ամրոց» հիմնադրամի ՀԽ անդամ, հասարակագետ 

«Ամրոց»-ն անհատական ու խմբային պատասխանատվություն վերցնելու մասին է։
Ազգային զարգացման հեռահար ծրագրեր մտահղալու և պատվով դրանք իրականցնելու, ինչպես նաև` անհատական փորձն ու գիտելիքը անընդհատ ներդնելու կարևորության մասին։ Հարատև արդյունքներ գրանցելու համար։