«Վէմ» ռադիոկայան

«Ինքնություն և արժեքներ» հաղորդաշար

«Ինքնություն և արժեքներ» հաղորդաշար

«Ամրոց» հիմնադրամը 2022 թ.-ի մայիսից «Վէմ» ռադիոկայանի ընկերների ակումբի անդամ է:

Խորապես կարևորելով այն արժեքները, որոնք պաշտպանում են հայկական ինքնությունն ու մշակույթը՝ «Ամրոց»-ն աջակցում է «Վէմ»-ի եթերում «Ինքնություն և արժեքներ» հաղորդաշարի ստեղծմանն ու հեռարձակմանը։

«Ինքնություն և արժեքներ» հաղորդաշարը աշխարհայացքային հիմնահարցերի վերաբերյալ է: Գլխավոր թեմաներն են անձնական և հավաքական ինքնությունը, ճանաչողությունը և արժեքաբանությունը:

Հաղորդաշարի նպատակը գաղափարական մտածողության խթանումն է, համայնքաշինական մշակույթի ձևավորումը և արժեքների շուրջ երկխոսության ծավալումը Հայաստանում և սփյուռքում:

Հաղորդաշարի բոլոր թողարկումներին կարող եք ծանոթանալ այստեղ. Դիտել հաղորդաշարը YouTube-ում: