Ամրոց մեդիա

Ամրոց մեդիա

Հայը՝ անցյալից մինչև ապագա՝ մեկ ալիքում:

«Ամրոց Մեդիան»-ն  YouTube-յան հարթակ է, որտեղ պատմում ենք Հայոց պատմության այն էջերն մասին, որոնք կերտում են ապագան՝ հայկական ինքնության ձայնը մատչելի հասցնելով բոլորին:

«Ամրոց Մեդիան» մեր անցյալի և ապագայի միջև յուրօրինակ կամուրջ է, որը կառուցում ենք միասին։ Ուշադրության կենտրոնում է ուժը, որով հայ ժողովուրդը դարեր շարունակ հաղթահարել է փորձությունները, պահել մշակույթն ու հոգևոր կյանքը:

(2026)

Հայապատում

Հայոց պատմության անիմացիոն աշխարհը՝ պատանիների համար:

«Հայապատում»-ով պատմությունը կենդանանում է, քանի որ այն միայն չոր փաստեր չէ, այլ կենդանի արկած, որն արժանի է բացահայման։ «Ամրոց» հիմնադրամի նոր նախագիծն առաջին համապարփակ անիմացիոն տեսաշարն է, որի նպատակ է հայոց պատմությունը դարձնել հետաքրքիր, հասկանալի և գրավիչ հայ և օտարազգի պատանիների համար։  Առավելագույնը 5 րոպեում կմատուցվի բովանդակություն, որը կոգեշնչի պատանիներին ոչ միայն սիրել իրենց պատմությունը, այլև հասկանալ իրենց ինքնությունը։ Յուրաքանչյուր տեսանյութ ստեղծվել է գիտական թիմի մասնակցությամբ՝ հետևելով պատմական ճշգրտությանը, բայց մատուցվում է հումորի, դինամիկ անիմացիայի և թեթև ոճի միջոցով: Մենք կներկայացնենք Հայաստանը՝ որպես քաղաքակրթությունների խաչմերուկ և կբացահայտենք հայկական մշակույթի համաշխարհային ազդեցությունը։ 

Միացե՛ք մեզ՝ կառուցելու մի ապագա, որտեղ մեր երեխաները կիմանան և կսիրեն իրենց պատմությունը, կունենան նոր հերոսներ:

(2025)

Հայազգի զորավարներ

Տեսահոլովակների շարքի նպատակն է պատմել այն հայ զորավարների մասին, ովքեր աշխարհի տարբեր ծայրերում փայլել են իրենց ռազմավարական մտածողությամբ, խելքով, ազնվությամբ և քաջությամբ ։ Շարքը ներկայացնում է աշխարհում բացառիկ հարգանք և ճանաչում ձեռք բերած հայ զորավարների 

(2023)

Նեմեսիս

Տեսահոլովակների շարքի նպատակն է ներկայացնել հայոց պատմության այն դրվագները, որոնք պսակվել են հաջողությամբ՝ ազգի ցուցաբերած պայքարի պատրաստակամության, անկոտրում կամքի, խելամիտ ռազմավարության և համատեղ գործելու շնորհիվ 

(2022)

Էջեր հայոց պայքարից

Տեսահոլովակների շարքի նպատակն է ներկայացնել հայոց պատմության այն դրվագները, որոնք պսակվել են հաջողությամբ՝ ի շնորհիվ ազգի ցուցաբերած պայքարելու պատրաստակամության, անկոտրում կամքի, խելամիտ ռազմավարության ու համատեղ գործելու