«Դավիթբեկյան խաղեր» մրցույթ-փառատոն

«Դավիթբեկյան խաղեր»
մրցույթ-փառատոն

Դավիթբեկյան խաղեր՝ ուժ երիտասարդության մեջ: Սեր, ուժ, հավատք, միասնականություն գաղափարով 2022 թվականից սկսած ամեն տարի Հայաստանի դարպաս Սյունիքում մրցում, բայց հաղթում են միասին: Հանրապետության բոլոր մարզերի 14-ից 17 տարեկան պատանիները մրցում են 14-ից ավելի մրցույթներում՝ շախմատից մինչև Խուստուփի հաղթահարում:  

Մրցույթը ոչ միայն փաստում է սերնդափոխության կայուն ընթացքը, այլև կառուցում է ռազմահայրենասիրական մշակույթ՝ որպես կրթական, մարզական և հանրային դաստիարակչական գործիք: Մրցույթ-փառատոնն կազմակերպվում է համանուն հասարակական կազմակերպության կողմից, իսկ «Ամրոց» հիմնադրամը գլխավոր աջակիցն է: 

Տարեցտարի աճող ռազմամարզական փառատոնը ձևավորում է նոր արժեքներ ու կապեր հայերի միջև, այսինքն՝ հանրապետության բոլորր մարզերի պատանիները ճանաչում են միմիայնց ու բոլորով աշխուժացնում կյանքը ՀՀ հարավային դարպաս Սյունիքում:

Ուզում ես քաջալերել առողջ ապրելակերպը, ունենալ ուժեղ հայրենիք, ուրեմն՝ միացի՛ր «Ամրոց» հիմնադրամին և աջակցիր «Դավիթբեկյան խաղեր»  ռազմամարզական մրցույթ փառատոնի կայացմանը: Հայրենիքի պաշտպանությունը սկսվում է կրթված ու պատրաստված երիտասարդներով: