Երբ մրցում են միասին հաղթելու համար
Դավիթբեկյան խաղերի պատմությունը
Երբ մրցում են միասին հաղթելու համար․ Դավիթբեկյան խաղերի պատմությունը
Երբ գաղափարը դառնում է շարժում, իսկ նախաձեռնությունը՝ ինքնության մասնիկ. սա կարելի է ասել՝ «Ամրոց» ազգային զարգացման հիմնադրամի և «Դավիթբեկյան խաղերի» գործակցության մասին է։
2022 թվականին, երբ «Ամրոց» հիմնադրամի հարկի տակ ծնվեցին «Դավիթբեկյան խաղերը», քչերը կարող էին կանխատեսել, որ կարճ ժամանակ անց այն կվերածվի ինքնուրույն ու հզոր նախաձեռնության։
Սակայն կազմակերպչական անկախությունը չթուլացրեց կապը հիմնադրամի հետ, այլ հակառակը՝ այն ավելի ամրապնդեց ընդհանուր տեսլականը։«Ամրոցի» համար հայրենիքն ու միասնությունը պարզապես բառեր չեն, այլ այն հիմնասյուները, որոնց վրա կառուցվում է հիմնադրամի վաղվա օրը։
Այսօր «Դավիթբեկյան խաղերը» շարունակում են իրենց հաղթարշավը՝ վայելելով հարազատ հիմնադրամի անվերապահ աջակցությունն ու հավատը մեր ընդհանուր հաղթանակների հանդեպ։
Մեր հոգաբարձուների խորհրդի անդամները պարտադիր ներկա են լինում խաղերի ընթացքում։
Ներկայացնենք տասնյակ հրապարակումներից մեկը, որտեղ խոսել է նաև «Ամրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Բունիաթյանը։
«Անկախ նրանից, թե դուք՝ մասնակիցներդ, Հայաստանի որ մասից եք, մեկ է՝ մենք բոլորս հայ ենք։ Այո՛, այստեղ մենք մրցում ենք, բայց մրցում ենք, որպեսզի ունենանք հզոր ֆիզիկական ու մտավոր պատրաստվածություն՝ հանուն միասնական գաղափարի։ Մրցում ենք, բայց հաղթում ենք միասին», -խաղերի փակմանն ասաց Բունիաթյանը։