«Իմ անունով երկիրը». «Ծիլ տուր հայերեն - 2025»-ն ամփոփեց ստեղծագործական հաղթարշավը
2022 թվականից սկիզբ առած այս նախաձեռնությունն արդեն 4-րդ անգամ միավորեց Հայաստանի և Սփյուռքի 14-17 տարեկան պատանիներին՝ դառնալով լեզվական ու մշակութային ամուր կամուրջ։
Այս տարվա մրցույթն անցավ «Իմ անունով երկիրը» խորագրի ներքո, որը դարձավ յուրօրինակ մարտահրավեր՝ պատկերացնելու մի աշխարհ, որտեղ հեղինակը հենց ինքը պատանին է։