«Ծիլը»՝ «Դավիթբեկյան խաղերում». ստեղծագործելով սեփական հայրենիքը

«Ծիլը»՝ «Դավիթբեկյան խաղերում». ստեղծագործելով սեփական հայրենիքը

«Ամրոց» հիմնադրամի գործունեությունը միայն ֆիզիկական ուժի կամ տոկունության մասին չէ. այն սկսվում է մտքից ու բառից: Հիմնադրամի առանցքային նախագծերից մեկը՝ «Ծիլ» ծրագիրն է՝ իր «Ծիլ տուր» հայերեն ստեղծագործական մրցույթով: 2025 թվականին ստեղծագործական միտքն իր տեղը գտավ նաև «Դավիթբեկյան խաղերի» ընթացքում: Հետաքրքիր ու յուրօրինակ փորձառություն իրականացրին մրցույթի ժյուրիի անդամները. նրանք փորձեցին «քանդել աշխարհն ու նորից հավաքել»՝ փնտրելով այն եզակի բառերը, որոնցով կկերտեին ու կնկարագրեին իրենց իսկ անունով կոչվող երկիրը:

Սա պարզապես վարժություն չէր, այլ խորհրդանիշ, որ մենք նախ պետք է մեր ներսում կառուցենք այն հայրենիքը, որտեղ ուզում ենք ապրել, գտնենք այն արժեքներն ու բառերը, որոնք մեզ համար կկենդանան որպես մեր անունով երկիր: Նայենք տեսանյութը: