Մեկնարկել է «Ծիլ տուր հայերեն» 2026 ստեղծագործական մրցույթի հայտերի ընդունումը
«Ամրոց» հիմնադրամը մեկնարկում է «Ծիլ տուր հայերեն» 2026 ամենամյա ստեղծագործական մրցույթի հայտերի ընդունումը։ Այս տարվա մրցույթի խորագիրն է՝ «Միտքս հայերեն՝ ձայնեմ աշխարհին»։
Սա հրավեր է պատանիներին՝ հայերենով պատմելու իրենց աշխարհի մասին․ գրելու այն, ինչ զգում են, պատկերելու այն, ինչ տեսնում են, և ստեղծագործելու այնպես, ինչպես միայն իրենք կարող են։
Մրցույթի շրջանակում մասնակիցները կարող են ստեղծագործել առաջարկվող թեմատիկ ուղղություններով և վերնագրերով, ինչպես նաև ներկայացնել սեփական վերնագրով աշխատանքներ՝ պահպանելով թեմատիկ ուղղության գաղափարական շրջանակը։
Այս տարվա թեման կոչ է՝
- լսելու սեփական ներքին ձայնը,
- խոսելու հիշողությունների, արժեքների, հավատքի, հայրենիքի ու լեզվի մասին,
- հայերենը դարձնելու ոչ միայն հաղորդակցության միջոց, այլ նաև աշխարհին ուղղված անձնական ու ստեղծագործ խոսք։
Մրցույթին կարող են մասնակցել 14–17 տարեկան հայ պատանիներ՝ Հայաստանից և Սփյուռքից։