«Բառ գաղափար» գտնելու համար «Ամրոց» հիմնադրամը կազմակերպել էր մեկանգամյա մրցույթ: «Բառ գաղափար», որը մեկ բառով հավաքական ուժի և ազգային օրակարգի հիմնախնդիրը կամփոփեր: Ավելի քան 300 հայտից 238 համապատասխանել էին պահանջին: Ժյուրին չէր գտել այն միակ բառը, որը լիովին կբավարարեր սահմանված չափանիշների: Երեք գաղափարաբառեր արժանացան մրցանակի․
«Ոգեզէն» – Իշխան Գևորգյան «Հայրենատեր» – Էլեն Ավանեսյան «Ազատատենչ» – Արա Սարոյան
Իշխան Գևորգյանն իր մրցանակային ֆոնդը փոխանցել է համանուն կառույցին, որը նպաստում է Հայաստանում համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի կայացմանը։