«ԾիլՏա». պատանեկան ազնիվ խոսքի և ազատության հարթակ
Գունավոր, պայծառ ու պատանեկան. նման ձևաչափով թերթոն ունենալու և պատանեկան ստեղծագործություններին թղթային կյանք տալու գաղափարը հիմնադրամի տնօրեն Անի Ղաբաբցյանինն է։ Նպատակը մեկն էր՝ ստեղծել միջավայր այն պատանիների համար, որոնք ստեղծագործում են հայերեն։
«Երբ մենք սկսեցինք աշխատել այս գաղափարի շուրջ, մեր առջև խնդիր դրեցինք ունենալ թղթե թերթ, որը կարող է կոտրել կարծրատիպերն ու լինել ժամանակակից։ Մենք ուզում էինք, որ «ԾիլՏա»-ն իր ոճով ու որակով հիշեցնի լավագույն ամսագրերը, որտեղ պատանին կարդում է ոչ թե պարտադրանքով, այլ որովհետև դա իրենն է, իր աշխարհն է: Մենք ուզում ենք, որ մեր լեզուն լինի ոչ թե քննություն, այլ ինքնահաստատման գեղեցիկ աշխարհ։ «ԾիլՏա»-ն հենց այդ աշխարհի պատուհանն է։ Այստեղ պատանիների գրած ամեն բառը կշիռ ունի, իսկ նրանց երևակայությունը ստացել է տեսանելի մարմին»,- թերթոնի մասին խոսելիս ասում է Անի Ղաբաբցյանը:
«Ամրոցի» թիմում գիտեն, որ, ցավոք, մրցույթի կանոններով բոլորը չեն կարող հաղթել, բայց հավատում են, որ յուրաքանչյուր ներաշխարհ արժանի է տեսանելի լինելու։ Հենց այս հավատով է ծնվել «ԾիլՏա» թերթոնը՝ պատանեկան ազնիվ խոսքի հարթակը:
«Ամրոց» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Անի Ղազարյանն էլ միշտ հիշում է իր՝ գրեթե մանկան պես ուրախանալը, երբ տեսավ, թե որքան պայծառ և դրական էմոցիաներ փոխանցող է ստացվել թերթոնը: Այո-այո, դուք ճիշտ կարդացիք՝ դրականը փոխանցող:
Համոզվեք՝ նայելով: