Ծիլ 2025

Մասնակիցներ և ընդգրկում

2025 թվականին մրցույթին ստացվեց 200 հայտ՝ 35 տղա և 165 աղջիկ։ Առաջին անգամ արձանագրվեց Սփյուռքի ներգրավվածություն՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Սիրիայից, Վրաստանից և Իսպանիայից։ Հայերենը հարստացնող 60-ից ավելի բարբառներից ոմանցով էլ ստացանք աշխատանքներ։ Հայաստանում առավել ակտիվ էին Երևանը, Արարատը, Շիրակը, Լոռին, Արմավիրը և Գեղարքունիքը, իսկ մի շարք մարզերում արձանագրվեց նվազ մասնակցություն, ինչը դարձավ հետագա աշխատանքի կարևոր դիտարկում։

Անվանակարգեր և ձևաչափ

2025-ին սահմանվեցին հետևյալ անվանակարգերը՝

Ստեղծագրություն

Տեսողական արվեստ

(պաստառների ձևավորում, կոմիքս)

Օտարագիր

 (խրախուսական անվանակարգ) Ստեղծագործությունների բազմազանությունն ու քանակը հաստատեցին մրցույթի լայն ընդգրկումն ու բովանդակային հասունացումը

Արդյունքներ և նոր նախաձեռնություններ

Լավագույն ստեղծագրական և դիզայներական աշխատանքների հիման վրա ընտրվեցին 6 գործ, որոնք վերածվեցին անիմացիոն աշխատանքների՝ որպես մրցույթի բովանդակային նոր ուղղություն։ 2025 թվականին ծնվեց նաև «ԾիլՏա» թերթոնը՝ պատանեկան ազնիվ խոսքի հարթակ, որտեղ մրցույթը շարունակվեց արդեն ոչ թե միայն մրցութային, այլ համայնքային և հրապարակային ձևաչափով։

Տարվա առանցքը

2025 թվականը ամրագրեց «Ծիլ»-ը ոչ միայն որպես մրցույթ, այլ որպես կենսունակ ստեղծագործական միջավայր, որտեղ յուրաքանչյուր պատանու ներաշխարհ դիտարկվում է որպես արժեք։ 2025 թվականին «Ծիլ» մրցույթն առաջին անգամ ունեցավ հովանավոր՝ Viva, ինչը կարևոր փուլ էր ծրագրի կայացման և վստահության ամրապնդման համար։ Մրցույթին աջակցեցին նաև 5 կազմակերպություններ՝

Vlume – հավելվածի բաժանորդագրություն մասնակիցների համար

Karapp – հավելվածի բաժանորդագրություն մասնակիցների համար

M.A.M – «Օտարագիր» անվանակարգի լավագույն մասնակիցների համար հայոց լեզվի դասընթացներ

PicsArt – հավելվածի բաժանորդագրություն մասնակիցների և ժյուրիի անդամների համար

Աշխատանքները գնահատվեցին պրոֆեսիոնալ և անկախ ժյուրիի կողմից, որոնք իրենց գնահատականն էին տալիս անգամ չիմանալով՝ ստեղծագործությունն ումն է, հեղինակն աղջիկ է, թե՝ տղա։ Գնահատումն իրականացվել է ոլորտային փորձ ունեցող պրոֆեսիոնալներ Հերմինե Ավագյանի, Ռուբեն Ջանբազյանի, Պետո Դեմիրճյանի, Անի Ասատրյանի, Գոհար Մանուկյանի, Նուարա Մակարյանի, Էդիկ Պողոսյանի, Արեգ Բալայանի և Լիլիթ Բլեյանի կողմից։

«Ամրոց» հիմնադրամի թիմն ամփոփեց 4 ամիս տևած աշխատանքը փետրվարի 7-ին՝ «Դվին մյուզիք հոլում», գրական փառատոնի շրջանակում.

2025-ը դարձավ «Ծիլ»-ի ամենախոշոր ընդլայնումներից մեկը՝ «Ամրոց» հիմնադրամի նախաձեռնությամբ և ռազմավարական առաջնահերթությամբ։