Amrots Foundation
Վերադառնալ բլոգ
youth-sports14.05.20264 րոպե ընթերցանություն

Երբ մրցում են միասին հաղթելու համար

Դավիթբեկյան խաղերի պատմությունը, միասնության ոգին և երիտասարդների համախմբումը:

Երբ մրցում են միասին հաղթելու համար

Դավիթբեկյան խաղերի մասնակիցները մրցափուլերի ընթացքում

Առանցքային կետեր
  • Դավիթբեկյան խաղերը ծնվել են «Ամրոց» հիմնադրամում և դարձել համազգային շարժում:
  • Մրցակցությունը ոչ թե բաժանում է, այլ միավորում հանուն ընդհանուր նպատակի:
  • Ֆիզիկական ու մտային պատրաստվածությունը դառնում են ազգային տոկունության երաշխիք:

Գաղափարից դեպի համազգային շարժում

Երբ մրցում են միասին հաղթելու համար․ Դավիթբեկյան խաղերի պատմությունը։ Երբ գաղափարը դառնում է շարժում, իսկ նախաձեռնությունը՝ ինքնության մասնիկ. սա կարելի է ասել՝ «Ամրոց» ազգային զարգացման հիմնադրամի և «Դավիթբեկյան խաղերի» գործակցության մասին է։

2022 թվականին, երբ «Ամրոց» հիմնադրամի հարկի տակ ծնվեցին «Դավիթբեկյան խաղերը», քչերը կարող էին կանխատեսել, որ կարճ ժամանակ անց այն կվերածվի ինքնուրույն ու հզոր նախաձեռնության։

Անխախտ կապն ու ընդհանուր տեսլականը

Սակայն կազմակերպչական անկախությունը չթուլացրեց կապը հիմնադրամի հետ, այլ հակառակը՝ այն ավելի ամրապնդեց ընդհանուր տեսլականը։ «Ամրոցի» համար հայրենիքն ու միասնությունը պարզապես բառեր չեն, այլ այն հիմնասյուները, որոնց վրա կառուցվում է հիմնադրամի վաղվա օրը։

Այսօր «Դավիթբեկյան խաղերը» շարունակում են իրենց հաղթարշավը՝ վայելելով հարազատ հիմնադրամի անվերապահ աջակցությունն ու հավատը մեր ընդհանուր հաղթանակների հանդեպ։

"Անկախ նրանից, թե Հայաստանի որ հատվածից եք դուք՝ մասնակիցներդ, մեկ բան աներկբա է՝ մենք բոլորս հայ ենք։ Այո, այստեղ մրցում ենք, բայց մրցում ենք միասնական գաղափարի հանուն։"

— Տիգրան Բունիաթյան

Միացեք «Ամրոց»-ի առաքելությանը

Ձեր նվիրատվությունը նպաստում է հայ երիտասարդների կրթությանը, ազգային ինքնության ամրապնդմանը և հզոր ապագային:

Նմանատիպ հոդվածներ

14.05.2026
3 րոպե

«Ծիլը»՝ «Դավիթբեկյան խաղերում». ստեղծագործելով սեփական հայրենիքը

Մրցույթի մասնակիցների հաջողությունները, ոգեշնչող աշխատանքները և հեռանկարները:

#Ծիլ#Դավիթբեկյան խաղեր#Ստեղծագործական խոսք
18.02.2025
4 րոպե

Էմոցիոնալ տոկունություն և առաջնորդություն

Ճգնաժամային իրավիճակներում կամքի ուժի, համերաշխության և տոկունության դրսևորումը:

#Տոկունություն#Առաջնորդություն#Հոգեբանություն
22.04.2025
3 րոպե

«Ծիլ» մրցույթի նոր փուլը. ծլարձակելով ինքնության սերմերը

Ինչպես են հայ պատանիները ստեղծագործական խոսքի միջոցով վերարժևորում մեր ազգային ժառանգությունը:

#Ծիլ#Լեզվամտածողություն#Երիտասարդություն