Հոգաբարձուների Խորհուրդ

ՏԻԳՐԱՆ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ
«Ամրոց» հիմնադրամի ՀԽ նախագահ, Ձեռներեց, բարերար
44-օրյա պատերազմից հետո ակնհայտ դարձավ, որ հայության գլխին կախված է պետականության կորստի վտանգը։ Ապրելով պատմական հայրենիքից հեռու՝ առավել խորն ես զգում պատասխանատվությունը նրա հանդեպ: Համոզված եմ, որ հիմնադրամը կկարողանա նպաստել պետականության հիմքերի ամրապնդմանը:

ԱՐԱՄ ՓԱԽՉԱՆՅԱՆ
«Ամրոց» հիմնադրամի ՀԽ անդամ, Կրթության փորձագետ
Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները փոխկապակցված են, և դրանց հաղթահարման միջոցն ազգի զորեղացումն է: Մեր նպատակը պետք է լինի ձևավորել այնպիսի հասարակություն, որն ունակ է դիմակայել ցանկացած ճգնաժամի և սեփական ուժերով կերտել իր ապագան:

ՄԱՆՈՒԿ ՀԵՐԳՆՅԱՆ
«Ամրոց» հիմնադրամի ՀԽ անդամ, Տնտեսագետ, վենչուրային ներդրող, տնտեսագիտության թեկնածու
«Ամրոց»-ը ծնվել է որպես մեր հավաքական արձագանք այն ցավալի պարտությանը, որ մենք կրեցինք Արցախյան երկրորդ պատերազմում: Այն կոչված է համախմբելու մեր ազգային ներուժը և ստեղծելու հարատև զարգացման ամուր հիմքեր:

ԿԱՐԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ
«Ամրոց» հիմնադրամի ՀԽ անդամ, Տնտեսագետ
Մասնակցել այս նախաձեռնությանը մեծ պատիվ է և եզակի հնարավորություն՝ համեստ ներդրում ունենալու մեր ազգի նոր իմաստների և ձգտումների ձևավորման գործում:

ՏԵՐ ՄԵՍՐՈՊ ՔԱՀԱՆԱ ԱՐԱՄՅԱՆ
«Ամրոց» հիմնադրամի ՀԽ անդամ, Աստվածաբան, մանկավարժ, հասարակական գործիչ
«Ամրոց»-ի գաղափարախոսությունն ու գործունեությունը նվիրված են հայկական ինքնության պահպանմանն ու վերաիմաստավորմանը: Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ միանալու և ծառայելու այս կարևոր առաքելությանը:

ԱՐԹՈՒՐ ԶՈՒՐԱԲՅԱՆ
«Ամրոց» հիմնադրամի ՀԽ անդամ, Ձեռներեց, բարերար
«Ամրոց» հիմնադրամը հնարավորություն տվեց ինձ միանալու բարձրակարգ մասնագետների թիմին, որոնք նվիրված են մեր ազգային և քրիստոնեական արժեքների ամրապնդմանը:

ՆՈՒՆԵ ՄԱԳՈՅԱՆ
«Ամրոց» հիմնադրամի ՀԽ անդամ, Սոցիոլոգ
«Ամրոց»-ը թե՛ անհատական, թե՛ հավաքական պատասխանատվություն ստանձնելու մասին է: Այն ազգային զարգացման երկարաժամկետ նախագծեր մտահղանալու կարևորության մասին է:

ԴԱՎԻԹ ՓԱԽՉԱՆՅԱՆ
«Ամրոց» հիմնադրամի ՀԽ անդամ, Ձեռներեց, բարերար
Համոզված եմ, որ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները պահանջում են յուրաքանչյուր նվիրյալ քաղաքացու ներդրումը՝ առաջնահերթորեն երեք ուղղություններով՝ անվտանգություն, կրթություն և արժեքների ամրապնդում:
Աշխատակազմ

ԱՆԻ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ
Տնօրեն
«Ամրոց»-ին միացել եմ, քանի որ հավատում եմ իրական ու գործնական աշխատանքին, որն արվում է հենց այստեղ՝ Հայաստանում։ Ինձ ոգեշնչել է մեր հիմնադիրների և խորհրդի անդամների նվիրումը. նրանց փորձն ու տեսակը վստահություն են տալիս, որ մեր ծրագրերն ունենալու են տևական ու էական ազդեցություն։ Մեր նպատակը պարզ է՝ օգտակար լինել հայրենիքին իրական գործերով։

ԱՆԻ ՂԱԶԱՐՅԱՆ
Ծրագրերի ղեկավար
«Ամրոց» հիմնադրամին միանալը գիտակցված ընտրություն է, քանի որ հիմնադրամը կարևորում է կրթության այն մոդելը, որտեղ ստեղծագործ մտածողությունն ու նորարարությունը լրացման փոխարեն հիմք են։ Հիմնադրամի կրթական ծրագրերը՝ իրենց բովանդակությամբ, թեմատիկ ուղղվածությամբ և մեթոդաբանությամբ, ստեղծում են միջավայր, որտեղ պատանիները ձևավորում են իրենց ինքնությունը, զարգացնում ինքնարտահայտման կարողությունն ու ստեղծագործական մտածողությունը։