«Ծիլ տուր, Երևա՛ն» աշխատարան

«Ծիլ տուր, Երևա՛ն» աշխատարան

Երևանը կարելի է ճանաչել ոչ միայն քարտեզով։ Այն կարելի է գտնել մարդկանց պատմություններում, բակերում, պատերի վրա, պատահական հանդիպումներում ու ամենօրյա փոքրիկ դրվագներում։

«Ամրոց» հիմնադրամը հրավիրում է 15–19 տարեկան պատանիներին Հայաստանի բոլոր մարզերից մասնակցելու դեկտեմբերի 4–6-ին Երևանում կայանալիք եռօրյա ստեղծագործական աշխատարանին։

Երեք օրվա ընթացքում մասնակիցները պատկերապատման (կոմիքս կամ գրաֆիկ նովել) միջոցով կփորձեն պատմել Երևանի մասին՝ իրենց տեսածի, զգացածի ու երևակայածի միջոցով։ Աշխատարանը նախատեսված է նրանց համար, ովքեր սիրում են նկարել, գրել, պատմություններ հորինել և ստեղծել կերպարներ։

Կոմիքս ստեղծելու նախնական փորձը պարտադիր չէ։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ նոյեմբերի 16։

Հայտերը կարող եք լրացնել այս հղումով՝

Հարցերի կամ լրացուցիչ տեղեկությունների համար՝ info@amrots.foundation