«Ամրոց» հիմնադրամը 2022 թ.-ի մայիսից «Վէմ» ռադիոկայանի ընկերների ակումբի անդամ է: «Վեմ»-ը լուսաբանում և ամրապնդում է այն արժեքները, որոնք պաշտպանում են հայկական ինքնությունն ու մշակույթը։ Հեռարձակում է խորքային քննարկումներ, ընթերցումներ` հոգևոր, աշխարհայացքային, մշակութային, կրթական հիմնահարցերի վերաբերյալ: «Ամրոց»-ը կարևորում է այս արժեքների ներկայությունը հայկական եթերում: