«ՏաՈւժ» դպրոցների ծրագիր
«ՏաՈւժ» դպրոցների ծրագիր
«Ամրոց» հիմանադրամի աջակցությամբ «Տահույս» ՀԿ-ն կյանքի կոչեց 12–14 տարեկան երեխաների համար նախատեսված նոր որակի «Տաուժ» դպրոցը: «Տաուժ»՝ լավագույնը դառնալու հնարավորություն է Տավուշի երիտասարդների համար: Այն քառամյա ծրագիր է՝ նախատեսված դպրոցականների համար և ուղղված է նոր որակի առաջնորդների պատրաստմանը Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան, Բերդ և Նոյեմբերյան համայնքներում։ Ծրագիրը նպատակն է ձևավորել սերունդ, որն ուժեղ մտքով, հոգով և մարմնով։ Այն հիմնված է «Զարկ» ծրագրի կրթական չափորոշիչների վրա և ընդգրկում է եռօրյա դպրոցներ, ամառային ճամբարներ, արշավներ և ուխտագնացություններ՝ մեկ տարվա ընթացքում։
Ծրագրի 3 հիմնասյունն է.
- Մարմնամարզական՝ ֆիզիկական ուժի, համադրման և համարձակության զարգացում
- Հոգևոր՝ արժեքների, հայրենասիրության և համայնքային պատկանելության ձևավորում
- Ռազմական՝ անվտանգության, պատրիոտական մտածողության և ազգային պարտքի գիտակցում