Սոնա Զախարյանի
հիշատակի կրթաթոշակ
«Ամրոց» հիմնադրամի թիմը կարող է կառավարել քո նախագծերը, եթե ուզում ես՝ նվիրատվությունդ հասնի ճիշտ մարդկանց: Սոնա Զախարյանի հիշատակի կրթաթոշակը հիմնադրել են նրա որդիները՝ Մանուկ և Ստեփան Հերգնյանները, և այն կառավարվում է «Ամրոց» հիմնադրամի կողմից։
Գավառ քաղաքի Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սոնա Զախարյանի հիշատակին նվիրված կրթաթոշակով Հերգնյանները ցանկանում են, որ սոցիալական խնդիրները չխոչընդոտեն ուսման ճանապարհը: Գավառի N3 դպրոցի բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտների ուսումը խթանելու նպատակով կրթաթոշակը սահմանվել է՝ ի հիշատակ Սոնա Զախարյանի, որն իր կյանքնի ավելի քան 30 տարին նվիրվել է Հայոց լեզվի և գրականության դասավանդմանը:
Կրթաթոշակը դեռևս միայն Գավառի N3 դպրոցում է գործում: Տարբեր համայնքներում սոցիալապես անապահով ընտանիքիների երեխաներին աջակցելու համար կարող ես կատարել քո ներդրումը:
Սոնա Զախարյանի հիշատակի կրթաթոշակ արդեն տրամադրվել է
Էմմա Մանուկյանի
2025 Ամերիկյան Համալսարան, Համակարգչային գիտություններ
Կրթությունն ինձ համար նպատակներին հասնելու առաջընթացն ապահովող կարևոր նախապայմաններից է։ Կրթվելու միջոցով ենք տեսնում աշխարհը, հասկանում երևույթներn ու կողմնորոշվում կյանքում։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր լավ մասնագետ իր կարիերան սկսել է հենց այս կետից, որովհետև կրթությունն է դնում այն հիմքը, որի վրա մենք կառուցում ենք մեր ապագան, զարգանում ենք ու կատարելագործվում
Ես ընտրել եմ Համակարգչային գիտություններ բաժինը, քանի որ ուզում եմ իմ ներդրումը ունենալ Հայաստանի տեխնոլոգիական զարգացման մեջ։ Գիտեմ, որ մասնագիտական գիտելիքներով ու փորձով միշտ էլ պատրաստ եմ փոխանցել բոլոր նրանց, ովքեր ունեն դրա կարիքը, որովհետև ինչպես փողն է շրջանառության մեջ դրվում տնտեսության զարգացման համար, այնպես էլ գիտելիքը պետք է փոխանակվի ու շրջանառվի կրթական ոլորտը առաջ մղելու համար։
Ելենա Հովհաննիսյան
Կրթությունն իմ ճանապարհն է դեպի հաջողություն։ Այն ինձ տալիս է գիտելիքներ, հմտություններ և հնարավորություններ՝ զարգանալու և առաջ շարժվելու կյանքում։
Ես ընտրել եմ բիզնես կառավարումը, քանի որ այն բազմազան ոլորտ է՝ լի նոր հեռանկարներով։ Ուսանողական տարիներս ինձ սովորեցնում են պատասխանատվություն կրել, կազմակերպվել և արդյունավետ աշխատել։
Իմ նպատակն է դառնալ բարձրակարգ մասնագետ և իմ գիտելիքներով ու փորձով նպաստել հասարակության զարգացմանը։
Նունե Մոսիկյան
2023 Ամերիկյան Համալսարան, Քաղաքագիտություն
Ինձ համար կրթությունը հիմնաքար է, որը հնարավորություն է տալիս դառնալ համայնքի կարևոր անդամ և նպաստել նրա զարգացմանը։ Կրթության արժեքը գիտակցելը օգնում է մնալ նպատակասլաց և հասնել հաջողության։
Իմ մասնագիտությունը քաղաքականություն և կառավարումն է, քանի որ ես ցանկանում եմ ձեռք բերել գիտելիքներ և փորձ՝ նպաստելով իմ երկրի ապագա զարգացմանը։
Համալսարանում անցկացրած երկու տարիների ընթացքում ես զարգացրել եմ դիվանագիտական հմտություններ և ձեռք բերել փորձ, ինչը ինձ կօգնի դառնալ դիվանագետ։»
Միլենա Եղոյան
2022 ԵՊՀ, Հանրային քաղաքականություն
և կառավարում
Ես գիտակցում եմ, որ կրթությունը մեր ազգի ամենաառաջնային զենքն ու վահանն է։Իմ մասնագիտական ընտրությունը պայմանավորված է իմ հայրենիքին և ժողովրդին օգուտ տալու, հանրային շահին ծառայելու մղումով։
Իմ նպատակն է հետագայում որպես մասնագետ դրսևորվել ՀՀ պետական կառավարման ոլորտում։ Կցանկանայի, որ իմ հասակակիցները շատ լուրջ վերաբերվեն կրթությանը և առաջին հերթին իրենց ընտրությանը։