«Ծիլ» մրցույթ 2023
Ստեղծագործական մրցույթ
2023 թվականին «Ծիլ» ստեղծագործական մրցույթը մտավ իր զարգացման երկրորդ փուլ՝ կենտրոնանալով ոչ միայն մրցութային արդյունքների, այլև համայնքի ձևավորման և մասնակիցների երկարաժամկետ ներգրավման վրա։ Մրցույթն անցկացվեց 2023 թվականի ապրիլի 1-ից հուլիսի 8-ը՝ մի քանի հաջորդական փուլերով՝ հայտերի ընդունում, ստեղծագործությունների ուսումնասիրում, «կարճ ցուցակի» (short list) ձևավորում, հարցազրույցներ և եզրափակում։ Հարցազրույցի փուլն ու մրցանակաբաշխությունը կայացան Ե. Չարենցի անվան տուն-թանգարանում։