Ծիլ 2024

Մասնակիցներ և արդյունքներ

2024-ին մրցույթին մասնակցեց 36 երիտասարդ ստեղծագործող։ Արդյունքներով առանձնացվեցին 14 մրցանակակիր և 1 հատուկ մրցանակի դափնեկիր։ 

Մրցանակային ֆոնդը կազմեց 1,340,000 դրամ

Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 1,610,860 դրամ։

Եզրափակում և ներկայացում

Մրցույթի ամփոփումը տեղի ունեցավ Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, որտեղ «Ծիլ» համայնքի մասնակիցները ներկայացրեցին նաև իրենց հեղինակած գրքերը։ Հաղթողները ստացան դրամական պարգևներ սահմանված կարգով։

Գործակցություններ և զարգացում

2024 թվականին «Ծիլ» ծրագիրն ընդլայնեց իր գործակցային ցանցը՝ սկսելով աշխատանք Հայաստանի գրողների միության, Ավ. Իսահակյանի անվան գրադարանի, «Գեղարդ» և Ժնևի «Արձագանք» ամսագրերի հետ։ Ծրագրի սաները շարունակեցին իրենց ստեղծագործական կապը այս հարթակների հետ։