«Ծիլ» մրցույթ 2024
2024 թվականին «Ծիլ» մրցույթը ստացավ նոր բովանդակային ուղղվածություն՝ արձագանքելով Արցախի շուրջ տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին։ Տարին նշանավորվեց որպես փաստավավերագրական փուլ, որտեղ ստեղծագործությունը դարձավ հիշողության պահպանման և հանրային խոսքի ձև։ Մրցույթն անցկացվեց «Ականատեսի աչքերով» խորագրի ներքո՝ ընդգրկելով գրական և լուսանկարչական բաժիններ։ Լավագույն լուսանկարները տպագրվեցին պաստառների ձևով և ներկայացվեցին ամփոփիչ միջոցառման ընթացքում։