Ծիլ 2023

2023-ին մրցույթին մասնակցեց 62 երիտասարդ ստեղծագործող Հայաստանի տարբեր մարզերից և Երևանից։ Ստեղծագործությունները ներկայացված էին երեք անվանակարգերում՝ արձակ, չափածո և հասարակական-մշակութային ստեղծագործություն։ Առաջին փուլի արդյունքներով երկրորդ փուլ անցավ 29 մասնակից, ինչը ցույց տվեց թե՛ մրցույթի նկատմամբ աճող հետաքրքրությունը, թե՛ որակական ընտրության խստացումը։

Մրցութային աշխատանքները գնահատվեցին փորձառու ժյուրիի կողմից: Մրցույթի կազմակերպման գործում ակտիվորեն ներգրավվեցին նաև «Ծիլ» համայնքի երիտասարդ պատասխանատուները, ինչը դարձավ մասնագիտական փորձառության փոխանցման կարևոր քայլ։

Արմինե Նազարեթյան

ժյուրիի նախագահ

2023 թվականին մրցանակների և հավաստագրերի արժանացան 28 մասնակից, այդ թվում՝

Գումարային մրցանակակիրներ (I, II և III կարգեր)

«Ծիլ» համայնքի հատուկ մրցանակի դափնեկիր

Խրախուսական հավաստագրեր ստացած մասնակիցներ

Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմեց 1,650,000 դրամ