«Ամրոց» հիմնադրամը մեկնարկում է «Ծիլ տուր հայերեն» 2026 ամենամյա ստեղծագործական մրցույթի հայտերի ընդունումը։ Այս տարվա մրցույթի խորագիրն է՝ «Միտքս հայերեն՝ ձայնեմ աշխարհին»։
Սա հրավեր է պատանիներին՝ հայերենով պատմելու իրենց աշխարհի մասին․ գրելու այն, ինչ զգում են, պատկերելու այն, ինչ տեսնում են, և ստեղծագործելու այնպես, ինչպես միայն իրենք կարող են։
Մրցույթի շրջանակում մասնակիցները կարող են ստեղծագործել առաջարկվող թեմատիկ ուղղություններով և վերնագրերով, ինչպես նաև ներկայացնել սեփական վերնագրով աշխատանքներ՝ պահպանելով թեմատիկ ուղղության գաղափարական շրջանակը։
Այս տարվա թեման կոչ է՝
լսելու սեփական ներքին ձայնը,
խոսելու հիշողությունների, արժեքների, հավատքի, հայրենիքի ու լեզվի մասին,
հայերենը դարձնելու ոչ միայն հաղորդակցության միջոց, այլ նաև աշխարհին ուղղված անձնական ու ստեղծագործ խոսք։
Մրցույթին կարող են մասնակցել 14–17 տարեկան հայ պատանիներ՝ Հայաստանից և Սփյուռքից։
Մրցույթի կանոնակարգին կարող եք ծանոթանալ այստեղ՝
Հայտերը կարող եք ներկայացնել այստեղ՝
«Օտարագիր» խրախուսական անվանակարգի հայտերը կարող եք ներկայացնել այստեղ՝
Մրցույթի կանոնակարգի ռուսերեն տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ՝