Ծիլ 2022

«Ծիլ» մրցույթ 2022

Ստեղծագործական մրցույթ

2022 թվականը «Ծիլ» ստեղծագործական մրցույթի համար դարձավ հիմնադիր փուլ, այսինքն՝ հենց այս տարի հստակ սահմանվեցին ծրագրի նպատակը, թիրախային խումբը և որակական չափանիշները։ Մրցույթը նախատեսված էր 14–18 տարեկան պատանիների և երիտասարդների համար՝ նպատակ ունենալով բացահայտել և խթանել ստեղծագործական միտքը երեք հիմնական ուղղություններով՝ «Գրական», «Նկարչություն» (ներառյալ քանդակագործություն և կերպարվեստ) և «Տեսահոլովակ»։

Մասնակիցներ եվ
ներգրավվածություն

Մրցույթի առաջին փուլում ստացվեց շուրջ 275 հայտ, որոնցից 250-ը համապատասխանեցին սահմանված չափանիշներին և ընդունվեցին մրցութային ընթացքի մեջ։ Մասնակիցների թիվը փաստեց ծրագրի նկատմամբ բարձր հետաքրքրությունն ու վստահությունը։ Առաջին փուլի արդյունքներով երկրորդ փուլ անցան 18 մասնակից՝

  • «Գրական»՝ 14 մասնակից
  • «Նկարչություն»՝ 3 մասնակից
  • «Տեսանկարահանում»՝ 1 մասնակից

Մրցույթի փուլերը

Ծրագիրն իրականացվեց երկու փուլով՝ «Ամրոց» հիմնադրամի տնօրինության կողմից։

Առաջին փուլ - 01.05.2022 – 10.06.2022
Ներառեց մրցույթի հանձնաժողովի ձևավորումը, մասնագետների ներգրավումը և աշխատանքների նախնական գնահատումը

Երկրորդ փուլ - 23.06.2022
Անցկացվեց հարցազրույցի ձևաչափով՝ հիմնադրամի գրասենյակում։ Մասնակիցներից 14-ը մասնակցեցին առկա, 4-ը՝ առցանց ձևաչափով։

յուրի եվ աշխատանքային թիմ

Մրցութային աշխատանքները գնահատվեցին ոլորտի փորձառու մասնագետների կողմից՝

Վարազդատ Կարապետյան

ժյուրիի նախագահ

Արմեն Քեշիշյան

Սմբատ Հովհաննիսյան

Մհեր Իսրայելյան

Դավիթ Քոչունց

Վահե Գասպարյան

Բոգդան Աթանեսյան

Աղասի Հունանյան

Վարազդատ Կարապետյան

ժյուրիի նախագահ

Արմեն Քեշիշյան

Սմբատ Հովհաննիսյան

Մհեր Իսրայելյան

Դավիթ Քոչունց

Վահե Գասպարյան

Բոգդան Աթանեսյան

Աղասի Հունանյան

Մրցանակային համակարգ

2022 թվականին նախատեսվել էր ֆինանսավորել մինչև 30 դրամական մրցանակ՝

10 առաջին կարգի մրցանակ՝ յուրաքանչյուրը 200,000 ՀՀ դրամ

20 երկրորդ կարգի մրցանակ՝ յուրաքանչյուրը 100,000 ՀՀ դրամ

Հաղթողներ և արդյունքներ

Երկու փուլերի արդյունքների ամփոփմամբ մրցանակները բաշխվեցին հետևյալ կերպ․ 

«Գրական» անվանակարգ

Առաջին կարգի 6 մրցանակ
Երկրորդ կարգի 8 մրցանակ

«Նկարչություն» անվանակարգ

Երկրորդ կարգի մրցանակ