2023-ին մրցույթին մասնակցեց 62 երիտասարդ ստեղծագործող Հայաստանի տարբեր մարզերից և Երևանից։ Ստեղծագործությունները ներկայացված էին երեք անվանակարգերում՝ արձակ, չափածո և հասարակական-մշակութային ստեղծագործություն։ Առաջին փուլի արդյունքներով երկրորդ փուլ անցավ 29 մասնակից, ինչը ցույց տվեց թե՛ մրցույթի նկատմամբ աճող հետաքրքրությունը, թե՛ որակական ընտրության խստացումը։
Մրցութային աշխատանքները գնահատվեցին փորձառու ժյուրիի կողմից: Մրցույթի կազմակերպման գործում ակտիվորեն ներգրավվեցին նաև «Ծիլ» համայնքի երիտասարդ պատասխանատուները, ինչը դարձավ մասնագիտական փորձառության փոխանցման կարևոր քայլ։
Արմինե Նազարեթյան
ժյուրիի նախագահ
2023 թվականին մրցանակների և հավաստագրերի արժանացան 28 մասնակից, այդ թվում՝