
«Ծիլ»՝ հայ պատանիների ստեղծագործական հարթակ
«Ծիլ»՝ հայ պատանիների ստեղծագործական հարթակ
«Ծիլ»-ը «Ամրոց» ազգային զարգացման հիմնադրամի ծրագիրն է, որը խթանում է հայ պատանիների ստեղծագործական ներուժը՝ դարձնելով հայերենը մտածելու, ստեղծագործելու և ինքնաարտահայտման ժամանակակից լեզու։
Ծրագիրն ուղղված է ազգային ինքնության պահպանմանը և հայերենով ստեղծագործելու մշակույթի զարգացմանը։ Ամենամյա ստեղծագործական մրցույթը պատանիներին հնարավորություն է տալիս ինքնաարտահայտվելու ստեղծագրության և վիզուալ արվեստի միջոցով։
2022-ին «Ծիլ»-ի առաջին մրցույթը ստացավ 250+ հայտ, ինչը հիմք դարձավ նախաձեռնությունը դարձնելու ամենամյա։ Այս տարի ծրագիրը սկսում է իր համախմբող առաքելությունը՝ միավորելու պատանիներին Հայաստանից և սփյուռքից, ձևավորելու հայալեզու ստեղծագործական համայնք, որտեղ հայերենը դառնում է արվեստի, ինքնության ու նորարարության տարածք։
Ծիլ համայնք
«Ծիլ» համայնքը ձևավորվում է ամենամյա մրցույթի հարցազրույցի փուլ անցած և մրցանակակիր մասնակիցներից՝ ստեղծելով ստեղծագործական ակտիվ միջավայր։
Համայնքի նպատակը գրական ու ստեղծագործական մշակույթի զարգացումն է, որտեղ պատանիները կարդում և ստեղծագործում են միասին, վերլուծում ու քննարկում ստեղծագործություններ և ներգրավվում հայկական մշակութային կյանքում։
«Ծիլ»-ի սաները հնարավորություն են ստանում տպագրելու իրենց ստեղծագործությունները, հրատարակելու գրքեր և համագործակցելու տարբեր հրատարակությունների հետ։ Համայնքը նաև ներգրավված է «Ամրոց» հիմնադրամի գործունեության մեջ, աջակցելով ծրագրերի զարգացմանը։
Տարբեր քաղաքներում և բնակավայրերում ապրող մասնակիցների միավորմամբ՝ «Ծիլ» համայնքը խթանում է թիմային աշխատանքը և ստեղծում փոխաջակցության ու համագործակցության միջավայր, որտեղ յուրաքանչյուր սան կարող է զարգացնել իր ստեղծագործական կարողությունները։
