.

Հայրենիք

Աշխարհաքաղաքական, անվտանգային, պետականաշինական, ժողովրդագրական, պատմագիտական, հայագիտական հետազոտություններ, ինչպես նաև դրանց հանրայնացման նախագծեր, աջակցություն այս ոլորտների լավագույն ներկայացուցիչների մասնագիտական աճին:

«ԶԱՐԿ» ռազմամարզական ծրագիր

«Ամրոց» հիմնադրամն իր համախոհների հետ 2021 թ.-ի աշնանը նախաձեռնել է «ԶԱՐԿ» ռազմամարզական ծրագիրն ու վերջինս կյանքի կոչող ««Մարտիկ» ռազմամարզական ակումբ» ՀԿ-ի, իսկ 2022-ի նոյեմբերից՝ ««Չղջիկներ» վետերանների միավորում» ՀԿ-ի հետ միասին ջանքեր է գործադրում նախազորակոչային տարիքի երիտասարդների ֆիզիկական պատրաստության ու հոգևոր զարգացման, առողջ և պատասխանատու սերնդի կերտման համար։

«Դավիթբեկյան խաղեր» մրցույթ-փառատոն

«Դավիթբեկյան խաղեր»-ը «Ամրոց» հիմնադրամի ֆինանսական և կազմակերպչական աջակցությամբ իրականացվող ամենամյա մրցույթ-փառատոն է, որը տեղի է ունենում Կապան քաղաքում: Ծրագրի նպատակն է հնարավորություն տալ ռազմամարզական թիմերին ծանթանալու իրար հետ և փորձելու սեփական ուժերը:

«ՏաՈւժ» դպրոցների ծրագիր

«Ամրոց» հիմնադրամը աջակցում է Տավուշի մարզում իրականացվող և ազգային-քրիստոնեական արժեքների սերմանմանն ու առողջ սերնդի դաստիարակմանն ուղղված «ՏաՈւժ» ծրագրին: