.

Նախապատմություն

Ազգային արժեքների զարգացման առաջնահերթության գաղափարը միավորեց Հայաստանում և նրա սահմաններից դուրս բնակվող մի խումբ համախոհների դեռևս 2020 թվականի Արցախյան պատերազմի օրերին։

Հայրենիքին ուժերի ներածին չափով նյութական օժանդակություն ցուցաբերելուն զուգընթաց տեղի ունեցող քննարկումներում ձևավորվեց այն գաղափարը, որ մեր սերնդի գերխնդիրը պետականությունը պահպանելն է, և միայն ազգային ինքնության հզոր արմատների վրա կառուցված պետությունը կարող է ունենալ այն ամրությունը, որը թույլ կտա հայկական կենսունակ պետության գոյությունը և հարատևումը, ինչն էլ ազգի ազատ արարման կարևորագույն նախապայմանն է։

«Ամրոց» հիմնադրամը միավորում է մարդկանց, որոնք համակարգային կերպով օժանդակում են ազգային ինքնագիտակցության արդիականացմանը և դրա հիման վրա՝ հայկական պետականությանն ու ազգային կենսագործունեությանը։

Նպատակները

  • Ազգային ինքնության բաղադրիչների ուսումնասիրություն, պահպանում, զարգացում և տարածում
  • Ազգային հզոր պետության կայացմանն ուղղված նախաձեռնությունների մշակում և իրագործում
  • Քրիստոնեական առաքինությունների և ազգային արժեքների վրա հիմնված հասարակական ներդաշնակ հարաբերությունների հաստատում
  • Ընտանիքի ինստիտուտի՝ որպես հանրության ինքնակազմակերպման առաջնային օղակի ամրապնդում ու զարգացում
  • Ազգային դպրության ավանդույթների և միջազգային լավագույն փորձի համադրմամբ ապագայամետ կրթական ծրագրերի մշակում և իրագործում
  • Համայնքային ինքնակազմակերպման զարգացում
  • Անվտանգային բաղադրիչների ուսումնասիրություն և ընդհանուր անվտանգության մակարդակի բարձրացում