.

Հավատք

Կրոնափիլիսոյական հետազոտություններ, տեղեկատվական և ճանաչողական նյութեր, նորարարական կրթական և ազգային-եկեղեցական ավանդույթների պահպանման ու տարածման նախագծեր

«Գոշավանք» պատանեկան ճամբար

Ճամբարի նպատակը պատանիների համար յուրահատուկ միջավայր և հնարավորություն ստեղծելն է՝ ինքնաճանաչման միջոցով աշխարհայացք ձևավորելու համար։ Նախագիծը հնարավորություն կտա երեխաներին ձևակերպելու այդ տարիքին բնորոշ հիմնարար, մեծ հարցերը և փնտրելու դրանց պատասխանները։

«Հոգևոր երաժշտություն» փառատոն

Տարբեր երկրներից հրավիրված երգչախմբերի մասնակցությամբ կայանալիք փառատոնի նպատակն է Հայաստանը հանրահռչակել որպես աշխարհի հոգևոր կենտրոններից մեկը, նպաստել երկրում հոգևոր երաժշտության զարգացմանը և խթանել կրոնական զբոսաշրջությունը Հայաստան:

Փառատոնի ծրագիրը գտնվում է նախապատրաստական փուլում: