.

«Գոշավանք» պատանեկան ճամբար

«Գոշավանք» պատանեկան ճամբար

«Գոշավանք» մանկական ճամբարը սկիզբ է առել 2021 թվականի ամռանը: Ճամբարի նպատակը պատանիների համար յուրահատուկ միջավայր և հնարավորություն ստեղծելն է՝ ինքնաճանաչման միջոցով աշխարհայացք ձևավորելու համար։ Նախագիծը հնարավորություն կտա երեխաներին ձևակերպելու այդ տարիքին բնորոշ հիմնարար, մեծ հարցերը և փնտրելու դրանց պատասխանները։ Այդ պատասխանների որոնումը կարող է երեխաներին օգնել հասնելու մտավոր, հոգևոր ու ֆիզիկական հնարավոր ներդաշնակության, ինքնաճանաչման, բացահայտելու իրենց ներուժը, ինքնադրսևորվելու, անցյալի ու ներկայի քննադատական վերլուծությամբ ու հարցերի պատասխանների փնտրտուքի միջոցով ձևավորելու ապագայի տեսիլք ու նպատակներ։

Հետագայում ծրագրի որոշ մասնակիցներ ներգրավվել են «ԶԱՐԿ»-ի պարապմունքներին: Այժմ ուսումնասիրվում է ծրագիրը շարունակելու և ընթարձակելու հնարավարությունը: