.

Մեդիա

AMROTS MEDIA
Տեսահոլովակների շարք

Տեսահոլովակների նպատակն է ներկայացնել հայոց պատմության այն դրվագները, երբ հայության ջանքերը վերահաս վտանգի պայմաններում պսակվել են հաջողությամբ՝ շնորհիվ ազգի ցուցաբերած պայքարելու պատրաստակամության, անկոտրում կամքին, խելամիտ ռազմավարության ու համատեղ գործելուն:

Ընթերցումներ «Մատյան ողբերգության» աղոթամատյանից

Արդեն գրեթե տասը դար Սբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթամատյանը հանդիսանում է հայ ազգի ուղեկիցը, հոգևոր ճանաչողության և ինքնավերլուծության ձգտող իր զավակների ուղեցույցը, ապաշխարության և կատարելության տանող ուղին:
Մեսրոպ քահանա Արամյանի ընթերցմամբ «Նարեկը» աղոթքները հնարավորություն են ընդձեռում վերահաստատել կապը հայության հոգևոր ժառանգոթյան հետ և, միաժամանակ, ազգայինի մեջ տեսնել և արժևորել համաքրիստոնեականն և համամարդկայինը:

«Ինքնություն եւ արժեքներ» շարք

Մեր գործընկերների «Ինքնություն եւ արժեքներ» քննարկումների շարքը աշխարհայացքային հիմնահարցերի վերաբերյալ է: Գլխավոր թեմաներն են անձնական եւ հավաքական ինքնությունը, ճանաչողությունը եւ արժեքաբանությունը: Քննարկումների նպատակը գաղափարական մտածողության խթանումն է, համայնքաշինական մշակույթի ձևավորումը և արժեքների շուրջ երկխոսության ծավալումը Հայաստանում և սփյուռքում:

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ