.

Լեզու

Հայերեն լեզվամտածողության ու աշխարհընկալման արմատավորման ու զարգացման նախագծեր, հայալեզու գրականության, թարգմանչական գործունեության խրախուսում, աջակցություն այս ոլորտի լավագույն ներկայացուցիչների մասնագիտական աճին

«Ծիլ» երիտասարդ հեղինակների աջակցության ծրագիր

«Ծիլ» երիտասարդ հեղինակների աջակցության ծրագիր

Ծրագրի նպատակն է երկարաժամկետ համագործակցության ակնկալիքով բացահայտել այնպիսի ստեղծագործող երիտասարդների, որոնց աշխատանքներն առնչվում են ազգային արժեքներին ու ինքնությանը:

Մանրամասները՝ germ.am

Սոնա-Զախարյանի-հիշատակի-կրթաթոշակ

Սոնա Զախարյանի հիշատակի կրթաթոշակ

Գավառ քաղաքի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սոնա Զախարյանի հիշատակին նվիրված կրթաթոշակի նպատակը կրթության բարձր առաջադիմություն ցուցաբերող, բայց սոցիալապես անապահով ուսանողներին աջակցություն տրամադրելն է: Այն հանձնվում է Գավառ քաղաքի շնորհաշատ երեխաներին՝ ուսմանը աջակցելու համար:

«Եկեք նվագենք դաշնամուր»
(ինքնուսույց)

«Ամրոց» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ հրատարակվել է դաշնակահար և դասախոս Անի Բաղդասարյանի «Եկեք նվագենք դաշնամուր» անունը կրող՝ դաշնամուրի առաջին հայերեն դասագիրքը: