.

«Դավիթբեկյան խաղեր» մրցույթ-փառատոն

«Դավիթբեկյան խաղեր» մրցույթ-փառատոն

«Դավիթբեկյան խաղեր»-ը ամենամյա մրցույթ-փառատոն է, որը տեղի է ունենում Կապան քաղաքում և որտեղ մասնակիցները գործընկերային միջավայրում մրցում են միմյանց հետ՝ ցուցաբերելով հաղթելու թիմային ու անհատական նպատակադրում և կամային հատկություններ, ձևավորում են մնայուն միջանձնային հարաբերություններ ու համախոհների ցանց, տոնում համատեղ ձեռքբերումները, արժևորում նոր ընկերներին, ձեռքբերած գիտելիքներն ու փորձը: Մրցույթ-փառատոնի կարգախոսն է՝ «Սեր, Ուժ, Կամք, Միասնականություն»:

«Ամրոց» հիմնադրամը ֆինանսավորել է «Դավիթբեկովյան խաղեր» ՀԿ-ի կողմից կազմակերպված առաջին մրցույթ-փառատոնի անցկացումը, որը տեղի է ունեցել 2022 թվականի հուլիսի 25-ից 30-ը։ «Դավիթբեկյան խաղեր»-ի մշակութային միջոցառումների անցկացման գործընկերն էր Կապան քաղաքաքի համայնքապետարանը:

Ընթացքի մեջ են «Դավիթբեկյան խաղեր. 2023»-ի կազմակերպչական աշխատանքները: