
Նախապատմություն
Ազգային արժեքների զարգացման առաջնահերթության գաղափարը միավորեց Հայաստանում և նրա սահմաններից դուրս բնակվող մի խումբ համախոհների դեռևս 2020 թվականի Արցախյան պատերազմի օրերին։
Օգնության ձեռք մեկնելու հետ մեկտեղ շարունակական քննարկումները ծնեցին այն գաղափարը, որ կենդանի սերնդի համար ամենակարևոր խնդիրը ազգության պահպանումն է: Միայն ազգային ամուր ինքնագիտակցության հիման վրա պետությունը կարող է ձեռք բերել այն ամրությունն ու ուժը, որը կօգնի նրան դառնալ հարատև և կենսունակ։ Սա ժողովուրդների ազատ արարման անհրաժեշտ պայմանն է։
«Ամրոց» հիմնադրամը միավորում է մարդկանց, որոնք համակարգային կերպով օժանդակում են ազգային ինքնագիտակցության արդիականացմանը և դրա հիման վրա՝ հայկական պետականությանն ու ազգային կենսագործունեությանը։
Նպատակները
- Ազգային ինքնության բաղադրիչների ուսումնասիրություն, պահպանում, զարգացում և տարածում
- Ազգային հզոր պետության կայացմանն ուղղված նախաձեռնությունների մշակում և իրագործում
- Քրիստոնեական առաքինությունների և ազգային արժեքների վրա հիմնված հասարակական ներդաշնակ հարաբերությունների հաստատում
- Ընտանիքի ինստիտուտի՝ որպես հանրության ինքնակազմակերպման առաջնային օղակի ամրապնդում ու զարգացում
- Ազգային դպրության ավանդույթների և միջազգային լավագույն փորձի համադրմամբ ապագայամետ կրթական ծրագրերի մշակում և իրագործում
- Համայնքային ինքնակազմակերպման զարգացում
- Անվտանգային բաղադրիչների ուսումնասիրություն և ընդհանուր անվտանգության մակարդակի բարձրացում