
Ամփոփվեց «Գաղափարաբառ» մրցույթը.
Մրցույթում առաջին երեք տեղերում ժյուրիի կազմն ընտրել էր հետևյալ գաղափարաբառերը.
1-ին տեղ՝ «ոգեզէն» Իշխան Գևորգյան
2-րդ տեղ՝ «հայրենատեր» Էլեն Ավանեսյան
3-րդ տեղ՝ «ազատատենչ» Արա Սարոյան
Իշխան Գևորգյանը մրցույթում ստացած մրցանակային ֆոնդը փոխանցեց համանուն կառույցին, որը կոչուած է նպաստել Հայաստանում համապարփակ պաշտպանութեան եւ անվտանգութեան համակարգի կայացմանը։
Հիմնադրամը նաև հանձնեց 2 հատուկ մրցանակ՝ գոյություն ունեցող բառերը հետաքրքիր և նորովի մեկնաբանելու համար՝
«զարթոնք» Հրանուշ Մաթևոսյան,
«հայրենադարձ» Հայկանուշ Հակոբյան:
Հատուկ մրցանակների բառերի հիմնավորումները կհրապարակվեն հիմնադրամի կայքէջում:
Ըստ ժյուրիի գնահատակնների՝ լավագույն տասնյակ են կազմել հետևյալ գաղափարաբառերը.
1) Ոգեզէն
2) Հայրենատեր
3) Ազատատենչ
4) Արիակամ
5) ԿԱՄՔ
6) Ցեղակրոն
7) Զարթոնք

9) Հավատամք
10) Ազգապայքար
«Ամրոց» հիմնադրամը շնորհակալ է մրցույթի բոլոր մասնակիցներից և շնորհավորում է մրցանակակիրներին:
Առաջիկայում հիմնադրամը կմեկնարկի նոր երիտասարդական մրցույթ, որի մանրամասներն իմանալու համար խնդրում ենք հետևել հիմնադրամի էջին կամ կայքէջին:
«Ամրոց» ազգային զարգացման հիմնադրամ