«ԶԱՐԿ» ծրագիր․ 2023-ին ընդառաջ

«ԶԱՐԿ» ծրագիր

«ԶԱՐԿ» ծրագիրը 2021 թվականի վերջից կազմակերպում է մարզական դասընթացներ 13-17 տարեկան երիտասարդների և աղջիկների համար։ Նախատեսվում է, որ ուսումնական գործընթացի արդյունքում ստացված գիտելիքների ու հմտությունների շնորհիվ սաները և՛ հոգեբանորեն, և՛ ֆիզիկապես պատրաստ կլինեն ծառայելու հայրենի զինված ուժերում։

2022 թ.-ի ավարտին գործում է Երևանում, Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի, Տավուշի և Գեղարքունիքի քաղաքներում և այլ բնակավայրերում՝ իր 17 մարզական խմբերով և շուրջ 300 սաներով:

2023 թ.-ին ևս Ծրագրով նախատեսում են.

  • Նախնական զինվորական պատրաստություն (այդ թվում՝ գոյատևում, կրակային պատրաստություն, ժայռամագլցում, տեղագրություն, կողմնորոշում, մարտավարական էլեմենտներ, սառը զենքի կիրառում),
  • Հայկական ինքնապաշտպանական մարտարվեստ (ձեռնամարտ՝ մշակված մարտարվեստի հայ մասնագետների կողմից),
  • Ինտելեկտուալ պարապմունքներ,
  • Հայկական ավանդական խաղեր և պարեր,
  • Հոգևոր և հոգեբանական պարապմունքներ,
  • Ընդհանուր և հատուկ ֆիզիկական պատրաստականություն,
  • Արշավներ, ճամբարներ և ուխտագնացություններ։