
«Դավիթբեկյան խաղեր» մրցույթ-փառատոն
«Ամրոց» ազգային զարգացման հիմնադրամը «Դավիթբեկյան խաղեր» ամենամյա մրցույթ-փառատոնի գլխավոր աջակիցն է։ Մրցույթ-փառատոնն կազմակերպվում է համանուն հասարակական կազմակերպության կողմից և համախմբում է Հայաստանի մարզական կազմակերպություններին ու այն ուսումնական հաստատություններին, որոնք արժևորում են հայրենասիրական դաստիարակությունը։
«Դավիթբեկյան խաղերը» ոչ միայն մրցակցություն են, այլև համագործակցության, փորձի փոխանակման և նոր ընկերությունների ձևավորման հնարավորություն։ Դրանք նաև հայկական ինքնության ճանաչման և հայրենաճանաչության կարևոր միջոց են, որտեղ տարբեր մարզերի թիմեր ծանոթանում են միմյանց, կիսվում փորձով, ամրապնդում թիմային ոգին ու համախմբվածությունը։
«Դավիթբեկյան խաղերը» անցկացվում են ամեն տարի հուլիս-օգոստոս ամիսներին՝ Սյունիքում։