
ԶԱՐԿ կրթական ծրագիր
«Ամրոց» ազգային զարգացման հիմնադրամը «ԶԱՐԿ» կրթական ծրագրի համահիմնադիրն է , որը նախատեսված է 10-17 տարեկանների համարԾրագրի առաքելությունն է կրթել հոգով եւ մարմնով ուժեղ սերունդ:
ԶԱՐԿ-ը դեռահասներին սովորեցնում է կողմնորոշվել արտակարգ իրավիճակներում, ինքնակազմակերպվել, որոշումներ կայացնել, պատասխանատվություն վերցնել
կայացրած որոշումների համար: Ծրագիրը նաեւ ի հայտ է բերում առաջնորդական հատկանիշներ սաների մոտ եւ սերմանում է թիմային գործելու մշակույթ:
ԶԱՐԿ ծրագիրը բարեգործական է եւ սաների համար գործում է անվճար:
ԶԱՐԿ-ն իրականացվում է ընթացիկ արտադասարանային պարապմունքների տեսքով՝ շաբաթական 3 անգամ: Ծրագիրն ունի 2 փուլ՝ կրթական և առաջնորդական:
Կրթական ծրագիրը ներառում է.
- Ֆիզիկական և հոգևոր զարգացում,
- Կենսական հմտությունների ուսուցում,
- 4 որակավորման աստիճան՝ տարեկան քննությունների միջոցով ստացվող,
- Կանոնավոր գործնական դասընթացներ՝ ֆիզպատրաստություն, ինքնապաշտպանություն, քաղպաշտպանություն, գոյատևում, լեռնագնացություն, առաջին օգնություն, արշավներ, ճամբարներ, հայրենաճանաչություն, քաղաքացիական հմտություններ, հոգեբանություն, հոգևոր զրույցներ:
Առաջնորդական ծրագիրը տալիս է.
- Առաջնորդական հմտություններ,
- Թիմային աշխատանք, հանրօգուտ գործունեություն:
«Ամրոց» ազգային զարգացման հիմնադրամը իր գործընկերների հետ միասին նախաձեռնել և ֆինիանսավորում է «ԶԱՐԿ» ռազմամարզական ծրագիրը։ Ծրագրի նպատակը նախազորակոչային տարիքի տղաների և աղջիկների ֆիզիկական պատրաստությունն ու հոգևոր զարգացումն է։ Այն կնպաստի դեռահաս պատանիների տոկունության, արտակարգ իրավիճակում արագ ու ճշգրիտ որոշումներ կայացնելու, կենտրոնանալու, կայացրած որոշումների համար պատասխանատվություն ստանձնելու ունակությունների զարգացմանը, ինչպես նաև ի հայտ կբերի նրանց առաջնորդական որակները և թիմային աշխատանքի կարողությունները։
