«Ծիլ» ամենամյա մրցույթ

«Ծիլ» ամենամյա մրցույթ

Կայացավ «Ծիլ» ամենամյա մրցույթը, որի նպատակն է բացահայտել շնորհաշատ երիտասարդների, ոգեվորել ու քաջալերել նրանց՝ գրել, նկարել, արարել…

Եվս մեկ անգամ, «Ծիլ»-ը մեկ տանիքի տակ հավաքեց երիտասարդ ստեղծագործողներին, ովքեր անկախ իրենց ընտրած մասնագիտական ուղուց գրում են, լուսանկարում, ստեղծում ու ստեղծագործում, և դա անում են այնքան լավ, որ արժանանում են մրցանակների…

Այս տարի «Ծիլ» մրցույթը ստեղծագործելու ջիղ ունեցող երիտասարդներ գտնելու հետ մեկտեղ նպատակ ուներ ծավալել փաստահավաք աշխատանք արցախահայությանը բաժին հասած դաժան ճակատագրի վերաբերյալ:

Միջոցառմանը ներկա էին արդի գրողներ, ռեժիսորներ, լուսանկարիչներ, մշակույթի ոլորտում գործող կառույցների ներկայացուցիչներ։

Մրցույթում հաղթած մասնակիցները «Ամրոց» ազգային զարգացման հիմնադրամի կողմից ստացան դրամական պարգևներ:
Շնորհակալ ենք մասնակցության համար: