Սոնա Զախարյանի հիշատակի կրթաթոշակ
«Սոնա Զախարյանի հիշատակի կրթաթոշակ»-ի նպատակը կրթության բարձր առաջադիմություն ցուցաբերող, բայց սոցիալապես անապահով ուսանողներին աջակցություն տրամադրելն է։ Այն սահմանվել է ի հիշատակ բազմավաստակ մանկավարժ Սոնա Զախարյանի, ով ավելի քան 30 տարի Հայոց լեզու եւ հայ գրականություն է դասավանդել Գավառ քաղաքի դպրոցներում։ Կրթաթոշակը առայժմ տրամադրվում է միայն Գավառի N3 դպրոցի շրջանավարտներին, ընտրությունը կատարվում է դպրոցի մանկավարժական խորհրդի կողմից։
Կրթաթոշակը սահմանվել է Մանուկ և Ստեփան Հերգնյանների կողմից, կառավարվում է «Ամրոց» հիմնադրամի կողմից։
2022թ. կրթաթոշակառուն Միլենա Եղոյանն է, ով ուսանում է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային քաղաքականության և կառավարման բաժնում։
Ես գիտակցում եմ, որ կրթությունը մեր ազգի ամենաառաջնային զենքն ու վահանն է։ Իմ մասնագիտական ընտրությունը պայմանավորված է իմ հայրենիքին և ժողովրդին օգուտ տալու, հանրային շահին ծառայելու մղումով։ Իմ նպատակն է հետագայում որպես մասնագետ դրսևորվել ՀՀ պետական կառավարման ոլորտում։ Կցանկանայի, որ իմ հասակակիցները շատ լուրջ վերաբերվեն կրթությանը և առաջին հերթին իրենց ընտրությանը։