Լեզու
Հայերեն լեզվամտածողության ու աշխարհընկալման արմատավորման ու զարգացման նախագծեր, հայալեզու գրականության, թարգմանչական գործունեության խրախուսում, աջակցություն այս ոլորտի լավագույն ներկայացուցիչների մասնագիտական աճին
Սոնա Զախարյանի հիշատակի կրթաթոշակ
Գավառ քաղաքի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սոնա Զախարյանի հիշատակին նվիրված կրթաթոշակի նպատակը կրթության բարձր առաջադիմություն ցուցաբերող, բայց սոցիալապես անապահով ուսանողներին աջակցություն տրամադրելն է: Այն հանձնվում է Գավառ քաղաքի շնորհաշատ երեխաներին՝ ուսմանը աջակցելու համար:
«Եկեք նվագենք դաշնամուր»
(ինքնուսույց)
«Ամրոց» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ հրատարակվել է դաշնակահար և դասախոս Անի Բաղդասարյանի «Եկեք նվագենք դաշնամուր» անունը կրող՝ դաշնամուրի առաջին հայերեն դասագիրքը:
Գափարաբառ մրցույթ
«Ամրոց» ազգային զարգացման հիմնադրամը հայտարարել է «Գաղափարաբառ» մրցույթ, որի նպատակն էր «գտնել ազգային օրակարգի հիմնախնդիրներից բխող բառ-գաղափարներ»։
«Բառը պետք է արտահայտեր սեփական հավաքական ուժին ապավինելու եւ դրա համար մեծագույն կամք դրսեւորելու գաղափարը։ Որպես գաղափարաբառ՝ վերջինիս պատշաճ հիմնավորումով՝ կարող էր առաջարկվել արդեն իսկ գոյություն ունեցող հայերեն բառը, կամ հայերենի բառակազմության տրամաբանության շրջանակներում ստեղծված որեւէ նոր, բարեհունչ բառ:
Մրցույթի արդյունքում ստացվել է 300-ից ավել հայտ, որոնցից 238 հայտ լիարժեք համապատասխանել է մրցույթի սահմանած կանոններին ու հայտաձևին։
Ամփոփելով ստացված հայտերի գնահատման փուլը՝ այս մրցույթի արդյունքում որևէ բառ-գաղափար չի բավարարել ժյուրիի կողմից սահմանված չափանիշները և գնահատման սանդղակով միջինից բարձր գնահատական չի հավաքել:
Միևնույն ժամանակ հիմնադրամը, հավատարիմ մնալով մրցույթի հայտարարված պայմաններին, ժյուրիի կողմից առավել միավոր հավաքած 3 բառի շնորհել է 1-ից 3-րդ տեղեր և կտրամադել այդ տեղերի համար հատկացված դրամական պարգևներ:
Մրցույթում առաջին երեք տեղերում ժյուրիի կազմն ընտրել էր հետևյալ գաղափարաբառերը.
1-ին տեղ՝ «ոգեզէն» Իշխան Գևորգյան
2-րդ տեղ՝ «հայրենատեր» Էլեն Ավանեսյան
3-րդ տեղ՝ «ազատատենչ» Արա Սարոյան
Իշխան Գևորգյանը մրցույթում ստացած մրցանակային ֆոնդը փոխանցեց համանուն կառույցին, որը կոչուած է նպաստել Հայաստանում համապարփակ պաշտպանութեան եւ անվտանգութեան համակարգի կայացմանը։