Հատուկ մրցույթներ

Հատուկ մրցույթներ

Բացի ամենամյա մրցույթից, «Ամրոց» հիմնադրամը ժամանակ առ ժամանակ կազմակերպում է մեկանգամյա ստեղծագործական և հետազոտական մրցույթներ, որոնք խթանում են ազգային մտածողությունը, լեզվամտածողությունը և ինքնության վերարժևորումը։

«Գաղափարաբառ» մրցույթ (2024)

Մրցույթի նպատակն էր «գտնել ազգային օրակարգի հիմնախնդիրներից բխող բառ-գաղափարներ», որոնք արտահայտում են հավաքական ուժին ապավինելու և դրա համար մեծագույն կամք դրսևորելու գաղափարը։ Մրցույթին ներկայացվել է 300+ հայտ, որոնցից 238-ը համապատասխանել են սահմանված չափանիշներին։

Չնայած ժյուրին չգտավ բառ, որը լիովին բավարարեր սահմանված չափանիշներին, առաջատար երեք գաղափարաբառերը արժանացան մրցանակի․
1«Ոգեզէն» – Իշխան Գևորգյան
2«Հայրենատեր» – Էլեն Ավանեսյան
3«Ազատատենչ» – Արա Սարոյան

Իշխան Գևորգյանը իր մրցանակային ֆոնդը փոխանցել է համանուն կառույցին, որը նպաստում է Հայաստանում համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի կայացմանը։

«Ձեռագիր հայրենիք» մրցույթ (2024)

Այս մրցույթը «Ծիլ» ծրագրի հատուկ նախաձեռնություններից է, որի շրջանակում տարիքային շեմը բարձրացվել է՝ ներառելով ավելի հասուն մասնակիցներ։ Մրցույթի նպատակն էր խրախուսել երիտասարդներին ուսումնասիրելու և վերաիմաստավորելու իրենց հայրենիքը՝ ազգատոհմի (առնվազն երկու սերունդ) պատմության հետազոտության միջոցով։

Մրցութային հայտերը գնահատվել են գրական որակի, հետազոտական հիմնավորվածության և գաղափարային խորության չափորոշիչներով։ Հաղթողները․
1. Լանա Մելիքյան
2. Ինգա Թումանյան
3. Սոֆի Հակոբյան

Մրցույթի ամփոփմանը քննարկվեցին հայերեն կարդալու, գրելու և մտածելու մարտահրավերները, իսկ մասնակիցների շարքում էին լեզվագետներ, ազգագրագետներ, պատմաբաններ և երիտասարդ ստեղծագործողներ։

WhatsApp Image 2025-03-06 at 11.49.05