
«Ծիլ» երիտասարդ հեղինակների աջակցության ծրագիր
2022 թ.-ի մայիս-հունիս ամիսներին Երևանում «Ամրոց» հիմնադրամի կողմից անցկացվեց «Ծիլ» երիտասարդ հեղինակների աջակցության ծրագրի մրցույթը, որի թեմաների հիմքում ինքնության և արժեքների պահպանումն ու տարածումն էր:
Մրցույթին կարող էին մասնակցել ՀՀ և Արցախի14-ից մինչև 18 տարեկան երիտասարդներ՝ օժտված գրավոր կամ բանավոր խոսքի, ինչպես նաև կարճ տեսահոլովակներ պատրաստելու, դասական կամ ժամանակակից արվեստի որևէ ճյուղում ստեղծագործելու տաղանդով:
Մրցույթի երեք անվանակարգերում՝ «Գրավոր», «Նկարչություն» և «Լուսանկարչություն և տեսանկարահանում» անվանակարգերում մասնակցելու համար ներկայացված դիմումների քանակը գերազանցեց 250-ը:
Մրցույթի երկու փուլերի արդյունքում ժյուրին ընտրեց 15 հաղթողների, որոնցից 14-ը ՝ «Գրավոր», իսկ մեկ հոգի՝ «Նկարչություն» անվանակարգում: Հուլիսի 17-ին Մրցույթի հաղթողներին հանձնվեցին հավաստագրերն ու դրամական պարգևները:
«Ծիլ» համայնքը ձևավորվել է է «Ծիլ» երիտասարդ հեղինակների աջակցության ծրագրի առաջին՝ 2022 թ․-ին կայացած մրցույթի՝ տարբեր քաղաքներում և բնակավայրերում բնակվող մասնակիցների միավորմամբ: Համայնքի նպատակն է զարգացնել մասնակիցների ստեղծագործական հմտությունները և խթանել նրանց անձնական աճը:

