Աշխարհաքաղաքական, անվտանգային, պետականաշինական, ժողովրդագրական, պատմագիտական, հայագիտական հետազոտություններ, ինչպես նաև դրանց հանրայնացման նախագծեր, աջակցություն այս ոլորտների լավագույն ներկայացուցիչների մասնագիտական աճին:
ԶԱՐԿ կրթական ծրագիր
ԶԱՐԿ-ը կրթական ծրագիր է՝ նախատեսված 10-17 տարեկան տղաների և աղջիկների համար, որտեղ սաները կոփվում են ֆիզիկապես և հոգեպես, սովորում են կենսական հմտություններ, առողջ ապրելակերպ, ուժեղանում են հոգով, մտքով և մարմնով։
ԶԱՐԿ-ը դեռահասներին սովորեցնում է կողմնորոշվել արտակարգ իրավիճակներում, ինքնակազմակերպվել որոշումներ կայացնել, պատասխանատվություն վերցնել կայացրած որոշումների համար: Ծրագիրը նաեւ ի հայտ է բերում առաջնորդական հատկանիշներ սաների մոտ և սերմանում է թիմային գործելու մշակույթ։
ԶԱՐԿ կրթական ծրագիրը հիմնադրել են ձեռներեց, բարերար, «Այբ», «Արար» և «Ամրոց» հիմնադրամների հոգաբարձու տ.գ.թ. Սանուկ Հերգնյանը և Սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ. Գնդապետ Վաղինակ Սարգսյանը:
ԶԱՐԿ ծրագրի տնօրենն է Անի Հովհաննիսյանը՝ կրկնակի մագիստրոս և փորձառու մարզիչ, ով ունի շուրջ 15 տարվա փորձ՝ ՀՀ ԶՈՒ։
«Դավիթբեկյան խաղեր» մրցույթ-փառատոն
«Դավիթբեկյան խաղեր»-ը «Ամրոց» հիմնադրամի ֆինանսական և կազմակերպչական աջակցությամբ իրականացվող ամենամյա մրցույթ-փառատոն է, որը տեղի է ունենում Կապան քաղաքում: Ծրագրի նպատակն է հնարավորություն տալ ռազմամարզական թիմերին ծանթանալու իրար հետ և փորձելու սեփական ուժերը:
«ՏաՈւժ» դպրոցների ծրագիր
«Ամրոց» հիմնադրամը աջակցում է Տավուշի մարզում իրականացվող և ազգային-քրիստոնեական արժեքների սերմանմանն ու առողջ սերնդի դաստիարակմանն ուղղված «ՏաՈւժ» ծրագրին: