«Ամրոց» հիմնադրամը հավատում է, որ մշակույթը ոչ միայն շքեղություն է, այլև ուժ, աշխարհայացք, ինքնագիտակցություն և պատասխանատվություն կերտող միջավայր։ Մեր աջակցությամբ Հայաստանի սահմանամերձ գյուղերից՝ Սյունիքի, Տավուշի և Վայոց ձորի մարզերից 5000 երեխա ծանոթացան ազգային երգ ու պարի գաղտնիքներին:
Ազգային երգն ու պարը սահմանամերձ համայնքներում
Կրթությունն արվեստի միջոցով ամրապնդում է սահմանապահ երեխաների հոգևոր կապը հայրենիքի հետ։ Ծրագրի շնորհիվ երեխաները ոչ միայն սովորում են ավանդական պարեր ու երգեր, այլև դառնում մշակութային ինքնության կրողներ:
