Amrots Foundation
Բոլոր ծրագրերը
Աշխատարան

«Ծիլ տուր, Երևա՛ն» աշխատարան

Եռօրյա ստեղծագործական աշխատարան 15–19 տարեկան պատանիների համար՝ բացահայտելու Երևանը պատկերապատման (կոմիքսի) միջոցով:

15–19
Տարիքային խումբ
3 օր
Դեկտեմբերի 4–6
Երևան
Անցկացման վայր
Նոյ 16
Հայտերի վերջնաժամկետ
«Ծիլ տուր, Երևա՛ն» աշխատարան

Երևանը կարելի է ճանաչել ոչ միայն քարտեզով։ Այն կարելի է գտնել մարդկանց պատմություններում, բակերում, պատերի վրա, պատահական հանդիպումներում ու ամենօրյա փոքրիկ դրվագներում։ «Ամրոց» հիմնադրամը հրավիրում է 15–19 տարեկան պատանիներին Հայաստանի բոլոր մարզերից մասնակցելու դեկտեմբերի 4–6-ին Երևանում կայանալիք եռօրյա ստեղծագործական աշխատարանին։

«Երևանը կարելի է գտնել մարդկանց պատմություններում, բակերում, պատերի վրա, պատահական հանդիպումներում ու ամենօրյա փոքրիկ դրվագներում։»

— «Ծիլ տուր, Երևա՛ն»

Պատկերապատում՝ տեսածի, զգացածի ու երևակայածի մասին

Երեք օրվա ընթացքում մասնակիցները պատկերապատման (կոմիքս կամ գրաֆիկ նովել) միջոցով կփորձեն պատմել Երևանի մասին՝ իրենց տեսածի, զգացածի ու երևակայածի միջոցով։ Աշխատարանը նախատեսված է նրանց համար, ովքեր սիրում են նկարել, գրել, պատմություններ հորինել և ստեղծել կերպարներ։ Կոմիքս ստեղծելու նախնական փորձը պարտադիր չէ։

Մասնակցության պայմաններ և հայտեր

Աշխատարանին կարող են դիմել Հայաստանի բոլոր մարզերի և Երևանի 15–19 տարեկան պատանիները։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 16-ն է։ Մասնակցությունն ամբողջությամբ անվճար է, իսկ տեղերը՝ սահմանափակ։