Amrots Foundation
Բոլոր ծրագրերը
Համահիմնադիր

«Զարկ» մարզամշակութային ակումբ

Զարկ կրթական ծրագիր․ կրթել հոգով և մարմնով ուժեղ սերունդ:

10-17
Տարիքային խումբ
3x
Պարապմունք շաբաթական
4
Որակավորման աստիճան
100%
Անվճար բարեգործական
«Զարկ» մարզամշակութային ակումբ

«Ամրոց» ազգային զարգացման հիմնադրամը «ԶԱՐԿ» կրթական ծրագրի համահիմնադիրն է, որը նախատեսված է 10-17 տարեկանների համար: Ծրագրի առաքելությունն է կրթել հոգով և մարմնով ուժեղ սերունդ: ԶԱՐԿ-ը դեռահասներին սովորեցնում է կողմնորոշվել արտակարգ իրավիճակներում, ինքնակազմակերպվել, որոշումներ կայացնել, պատասխանատվություն վերցնել կայացրած որոշումների համար: Ծրագիրը նաև ի հայտ է բերում առաջնորդական հատկանիշներ սաների մոտ և սերմանում թիմային գործելու մշակույթ:

«Կրթել հոգով և մարմնով ուժեղ սերունդ՝ պատրաստ ցանկացած մարտահրավերի:»

— «ԶԱՐԿ» հայեցակարգ

Կրթական ծրագիրը ներառում է

ԶԱՐԿ ծրագիրը բարեգործական է և սաների համար գործում է անվճար: Իրականացվում է ընթացիկ արտադասարանային պարապմունքների տեսքով՝ շաբաթական 3 անգամ: Ծրագիրն ունի 2 փուլ՝ կրթական և առաջնորդական: Կանոնավոր գործնական դասընթացներ՝ ֆիզպատրաստություն, ինքնապաշտպանություն, քաղպաշտպանություն, գոյատևում, լեռնագնացություն, առաջին օգնություն, արշավներ, ճամբարներ, հայրենաճանաչություն, քաղաքացիական հմտություններ, հոգեբանություն, հոգևոր զրույցներ:

  • Ֆիզիկական և հոգևոր զարգացում
  • Կենսական հմտությունների ուսուցում
  • 4 որակավորման աստիճան՝ տարեկան քննությունների միջոցով ստացվող
  • Առաջնորդական հմտություններ
  • Թիմային աշխատանք, հանրօգուտ գործունեություն
Կրթական ծրագիրը ներառում է

Առաջնորդական ծրագիր և ԲՈՒՀ-ի կրթաթոշակներ

Ծրագիրը ԶԱՐԿ որակավորմամբ ավարտած լավագույն սաներին շնորհում է կրթաթոշակներ ԲՈՒՀ-ում սովորելու համար և առաջատար սաներին տալիս է հնարավորություն անցնել անվճար վերապատրաստում և դառնալ ԶԱՐԿ հրահանգիչ: